Հանուն հայկական կոնյակի՝ Հայաստանը պետք է մաս կազմի Եվրասիական միությանը
Հայկական Մամուլ
Ռուսական փորձագիտական որոշ շրջանակներ շարունակում են պնդել, որ Հայաստանը պետք է մաս կազմի Եվրասիական միությանը: Որպես հիմնավորում` արդեն օգտագործվում է կոնյակը: Ռուսները սպառնում են, որ եթե Հայաստանը չմտնի Եվրասիական միություն, ապա Ռուսաստանը կարող է փակել իր ներքին շուկան հայկական կոնյակի առաջ՝ դրա փոխարեն կրկնապատկելով դաղստանյան կոնյակի արտադրությունը: Այս մասին գրում է «168 ժամ» օրաթերթը:
Արդյոք ռուսական կայսերապաշտ ուժերը մնացե՞լ են միայն կոնյակի հույսին, և ճնշում գործադրելու միակ միջոցը մնացել է կոնյա՞կը, թե՞ նրանց զինանոցում կան նաև ռուսական նոր կայսրության կերտման այլ բաղադրատոմսեր: Իհարկե, Հայաստանն ուզում է, որ սեփական արտադրանքը վաճառվի նաև ռուսական շուկայում, բայց արդյոք հանուն կոնյակի իրացման շուկայի ապահովմա՞ն է, որ Հայաստանը պետք է աշխարհաքաղաքական ընտրություն կատարի` որոշելով անդամակցել Եվրասիական միությանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը