Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալին Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են
Հայկական Մամուլ
ԱԺ նախկին պատգամավոր Զորիկ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվեց ԲՀԿ-ին: Սակայն, պարզվում է, նա այս պատճառով հայտնվել է ռազբորկաների մեջ, հատկապես՝ Արաբկիրի հեղինակությունների հետ:
Երեկ «Հրապարակը» տեղեկություն ստացավ, որ օրեր առաջ նրան Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել: Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ անգամ բանը ծեծկռտուքի է հասել: Նշենք, որ վերջինս կարկառուն ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հովանավորյալն էր համարվում, նրա ջանքերով էլ մտել էր խորհրդարան, թեև ՀՀԿ անդամ չէր: Իսկ Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները, հայտնի է, վաղուց ի վեր լարված են:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը