Աշոտ Ահարոնյանը դարձել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամ
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամ է դարձել ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Սա ՀՀ ոստիկանության պատմության մեջ առաջին անգամն է, և լրատվության, այսինքն՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ աշխատող մարդը հայտնվում է այնպիսի կառույցում, որտեղ լրջագույն քննարկումներ են ընթանում՝ կապված ոստիկանության համակարգի հետ:
Ի դեպ, Աշոտ Ահարոնյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի՝ 2010թ. նոյեմբերի 12-ի հրամանով: Ահարոնյանն ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, ապա ՀՀ ոստիկանության ակադեմիան՝ ստանալով իրավագետի որակավորում:
Ա. Ահարոնյանը ՀՀ ոստիկանության համակարգում է 1994-ից:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը