Հայտնաբերել են Հրաչ Մուրադյանի դին. գյուղապետին սպանե՞լ են
ԱՐԽԻՎ
Քիչ առաջ հայտնաբերվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին: Տեղեկությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Վերջինս նշեց, որ մանրամասներ դեռ հայտնել չի կարող:
«Ոստիկաններն այս պահին աշխատում են: Հանգամանքները պարզվում են»,-ասաց Մալխասյանը:
Հարցին՝ սպանությո՞ւն է եղել, Մալխասյանն ասաց, որ դեռ չի կարող հստակ ասել:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին:
Նախնական տեղեկություններով՝ համայնքապետին սպանել են:
Հրաչ Մուրադյանը եղել է ազատամարտիկ, ակտիվ մասնակցություն ունեցել Արցախի ազատագրման համար մղվող մարտերին, երկար տարիներ ղեկավարում էր Պռոշյան համայնքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)