Չավեսի մահը ստիպել է Բոլիվիայի նախագահին մտածել իր առողջության մասին
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվանից հետո միայն նրա մտերիմ և գործընկեր Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն ականջ է դրել բժիշկների խորհրդին և սկսել է հետևել իր առողջությանը. երկուշաբթի օրը հայտնում է Բոլիվիայի կապի նախարար Ամանդա Դավիլան. տեղեկացնում է РИА Новости-ն:
Դավիլայի կարծիքով` հենց Չավեսի հետ տեղի ունեցածն է այդպես ազդել Բոլիվիայի նախագահի վրա, որ նա որոշել է վերջապես զբաղվել իր առողջությամբ: Այս երկուշաբթի օրը Բոլիվիայի նախագահը հրաժարվել է պլանավորած բոլոր այցերից և հանդիպումներից վատ ինքնազգացողության պատճառով: Իշխանությունների տեղեկությունների համաձայն` նախագահի մոտ շնչառական խնդիրներ կան:
2012թ. մարտին տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մորալեսի առողջական վիճակը լրջորեն վատացել է վատ սննդակարգի և հանգստի բացակայության պատճառով: Նրա մոտ քրոնիկ հոգնածություն էր նկատվում: Դա բացատրվում էր Մորալեսի սուղ աշխատանքային գրաֆիկով: Նա աշխատում է օրական 20 ժամ և չի հասցնում նորմալ սնվել և հանգստանալ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)