ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան կքվեարկի զենքի վաճառքի միջազգային պայմանագրի ընդունման հարցով
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի անդամ երկրները, հավանաբար, այսօր կընդունեն զենքի վաճառքի մասին՝ պատմության մեջ առաջին միջազգային համաձայնագիրը. գրում է Интерфакс-ը:
Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի 193 անդամ երկրները համաձայնության չեկան զենքի վաճառքի մասին միջազգային համաձայնագրի ստորագրման հարցում, քանի որ Սիրիան, Իրանը և ԿԺԴՀ-ն վետո դրեցին դրա ընդունման վրա:
Իրանական իշխանությունների խոքերով` այդ համաձայնագիրը ոտնահարում է պետության` ինքնապաշտպանության և տարածքային ամբողջականության պահպանման իրավունքը:
Հյուսիսկորեական դիվանագետները նշեցին, որ նման համաձայնագիրը թույլ կտա զենքի խոշորագույն արտադրությամբ զբաղվող երկրներին իրենց պայմանները թելադրել աշխարհին: Սիրիական պատվիրակությունն էլ իր հերթին նշեց, որ համաձայնագրի մեջ հստակ չեն սահմանվում այն դրույթները, որոնք կապահովեն զենքի մատակարարումը ահաբեկիչներին:
ՄԱԿ-ում ներկա դիվանագետների խոսքերով` 63 պետություն, որոնց թվում` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, մտադիր են կողմ քվեարկել համաձայնագրի ընդունման համար:
Նրա ընդունման համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնության դրական քվեն: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստը կսկսվի Երևանի ժամանակով 18.00-ին:
Համաձայնագրի ընդունման դեպքում յուրաքանչյուր պետություն ինքն է որոշելու՝ համաձայնագիրն իր երկրում վավերացնել, թե՝ ոչ: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միայն այն բանից հետո, երբ վավերցավի 50 երկրների կողմից, ինչը կարող է 2 տարի տևել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)