Աղջիկը նետվել է գնացքի գծերի վրա՝ հանուն իր iPhone-ի (տեսանյութ)
Աշխարհ
Բրազիլական Սան Պաուլու քաղաքի բնակչուհին իր կյանքը սարսափելի վտանգի է ենթարկել հանուն իր բջջային հեռախոսի և միայն հրաշքով է կենդանի մանցել:
Աղջիկը մետրոյում ձեռքից վայր էր գցել հեռախոսը, որն ընկել էր գնացքի գծերի վրա: Նա, առանց մտածելու և վարանելու, անմիջապես ցատկել էր գծերի վրա իր հեռախոսի հետևից, իսկ մի քանի վայրկյան անց ժամանել էր գնացքը: Վախեցած ականատեսների աչքի առջև երիտասարդ աղջկան գնացքի ժամանելուց ուղիղ մեկ վայրկյան առաջ դուրս են քաշել մետրոյում գտնվող 2 տղամարդիկ: Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 31-ին: Աղջիկը, անկասկած, կմահանար իր iPhone-ի պատճառով, եթե նրան չօգնեին տղամարդիկ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)