80-ամյա ճապոնացին 3-րդ անգամ կբարձրանա Էվերեստի գագաթը
Աշխարհ
Ճապոնիայի 80-ամյա բնակիչ Յուշիրո Միուրան այդ տարիքում 3-րդ անգամ է նվաճում Էվերեստի գագաթը: Նման կերպ նա հերթական անգամ կդառնա այդ լեռը նվաճած ամենածեր մարդը. գրում է BBC-ն:
Միուրան 9 հոգուց բաղկացած խմբով նորից կնվաճի Էվերեստը այն ճանապարհով, որով առաջին անգամ աշխարհի ամենաբարձր այդ կետն էր բարձրացել Էդմունդ Հիլարիի և Թենցինգ Նորգհեմի խումբը: Ճապոնացու խոսքերով` ինքը ոչ թե ցանկանում է կրկնել իր ռեկորդը, այլ ուզում է օգտվել իր այդ հնարավորությունից` նվաճել բարձունքը:
«Եթե դուք քաջ եք, դիմացկուն և ունեք կամք, ապա դուք կարող եք բարձրանալ ձեր երազանքի գագաթը,-ասում է լեռնագնացը։-Եթե ես ապրեմ մինչև 85 տարեկան, ապա կբարձրանամ Հիմալայների Չո Օյու լեռը, որն ունի 8201 մետր բարձրություն: Դա իմ նոր երազանքն է»:
Նշենք, որ ճապոնացի լեռնագնացը սրտի 4 վիրահատություն է տարել սրտային անբավարարությունից ազատվելու համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)