Գարնանն ընդառաջ ի՞նչ նորություններ է պատրաստել Մարի Աքսելը
Հասարակություն
Ռուսական նորաձեւության շաբաթվա շրջանակներում «աստղային» ծափահարությունների ներքո կայացավ նախկին մոդել, իսկ այժմ՝ դիզայներ Մարի Աքսելի նոր հավաքածուի ցուցադրությունը: Հայտնի հյուրերի շարքում էին երգչուհի Ալյոնա Սվիրիդովան, դիզայներ Վյաչեսլավ Զայցեւը, երգիչ Անդրեյ Գրիգորյեւ-Ապոլոնովը, նաեւ Եկատերինա Օդինցովան, Օլգա Կաբոն եւ այլոք:
Մոդելները ցուցադրեցին հավաքածուն, որը ոգեշնչված էր վիկտորիանական դարաշրջանի ամազոնուհիների կերպարով: Մոդելների շարքում էին նաեւ Վիկտորիա Լոպիրյովան, Ելենա Կուլեցկայան, ինչպես նաեւ հենց ինքը՝ դիզայներ Մարի Աքսելը:
Դիզայները պատմել է, որ նոր հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել է հենց կնոջ կերպարով՝ գեղեցկությամբ ու մարմնի բարեմասնություններով: Դա է պատճառը, որ նոր հավաքածուն լի է կանացի զգեստներով, որոնք ընդգծում են մարմինը:
Հիշեցնենք՝ Մարին արդեն չորրորդ անգամ է մասնակցում ռուսական նորաձեւության շաբաթվա շրջանակներում կազմակերպված ցուցադրություններին եւ համարվում է մշտական մասնակիցներից մեկը:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը