Շուշաննա Թովմասյանը «Մեր տան» խոհանոցում
Հասարակություն
Հանրությանն առավել հայտնի Էլենը՝ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը, «Մեր տունը» հասարակական կազմակերպության ամենասպասված հյուրերից մեկն էր: «Անի Քոչար փրոդակշնի» նախաձեռնած՝ սույն կազմակերպության աղջիկների հետ հանդիպմանը Շուշաննան սիրով համաձայնեց:
Հաշվի առնելով, որ կանանց տոնական միամսյակը դեռ իր իրավունքների շրջանակում է՝ Շուշաննան դատարկաձեռն չէր եկել. նա աղջիկների համար խիստ աղջկական նվերներ էր պատրաստել՝ կոսմետիկ միջոցներ, որոնք աղջիկները միմյանց մեջ բաժանեցին պատահականության սկզբունքով :) Աղջիկներն էլ սպասված հյուրին գարնանային գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցին ու հրավիրեցին ներս:
Շուշաննան ոչ միայն առաջին անգամ էր «Մեր տունը» կազմակերպությունում, այլև առաջին անգամ էր տեղեկանում դրա գործունեության մասին: Նա անթաքույց հետաքրքրասիրությամբ շուրջն էր նայում, անկեղծ զարմանքով հարցեր տալիս աղջիկների առօրյայի, հետաքրքրությունների մասին, իր հիացմունքն արտահայտում: Նրան առավել զարմացրել էին իր հասակակիցների ձեռագործական հմտությունները՝ ինչպես և ումից են աղջիկները գորգ գործել սովորել, ինչպես են կարողանում ստեղծել այնպիսի զարդեր, որոնց կարծես ձեռք կպած չլինի. չէ՞ որ այսօր գրեթե անհնար է գտնել 20-ամյա մի աղջկա, ով հմտորեն գորգ է գործում: Աղջիկներից Մերի Շահինյանը ոչ միայն ցուցադրեց իր ձեռքի շնորհքը, այլև Շուշաննային համբերատարությամբ սովորեցրեց, թե ինչպես են ստեղծվում այն գեղեցիկ զարդերը, որոնց կողքով անտարբեր չի անցնում ոչ մի հյուր՝ վերջում էլ Շուշաննային նվիրելով դրանցից մեկը: Այս մասին գրում է esyes.am-ը:
«Իսկ աղջիկներն այստեղից կարողանում են դուրս ու ներս անել, թե դա արգելված է… Իսկ ո՞վ է լիցքավորում աղջիկների բջջային հեռախոսները»,- «Մեր տունը» կազմակերպության տնօրեն Տիգրանուհի Կարապետյանին միամտորեն հարցրեց Շուշաննան: Վերջինս դեռ չէր պատկերացնում, որ աղջիկների համար այն իսկական իրենց տան նման է և ոչ միայն կարող են, այլև դուրս ու ներս են անում, տնօրինության թույլտվությունը ստանալուց հետո, որ իրենց բջջայինները լիցքավորում են հենց իրենք՝ իրենց աշխատավարձով կամ ձեռագործ աշխատանքների վաճառքից ստացած եկամտով :)
Շուշաննայի հետ զրույցի ընթացքում աղջիկներին առավել հետաքրքրողը ոչ միայն նրա սերիալային կերպարն էր, այլև նրա անձը: Սկսած աստղակերպի նշանից մինչև Շուշաննայի հայտնի դառնալը. այն ամենը, ինչ իրենց համար նորովի կբացահայտեր կարճ ժամանակահատվածում սիրված դերասանուհուն: Սակայն նրանք չկարողացան իրենց դժգոհությունը չհայտնել Շուշաննայի խաղացած հայտնի սերիալում մանկատան աղջիկներին վերագրված կերպարի մասին: «Մենք շատ զայրացած էինք, քանի որ այդ սերիալում մանկատան աղջիկներից մեկն այնքան բացասական կերպար էր, որ դրա կողքին այն երկուսի դրական կերպարը չէր էլ երևում: Ո՞վ է ասել, որ մանակատան աղջիկներն անպայման անբարոյական, գող կամ ստախոս են. մենք շատ վիրավորվել ու զայրացել էինք դրանից: Բացի դրանից, էդ սերիալը նայելիս բոլորս մտածում էինք, թե հայ իսկական տղամարդու կերպարը հենց կնոջը ծեծելն է»,- խոստովանեցին աղջիկները, որին ի պատասխան Շուշաննան ներողամտորեն ասաց այն, ինչ ակնկալելի էր. սցենարի համար դերասանները պատասխանատու չեն:
{gallery}1154{/gallery}

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը