Լեյլա Սարիբեկյան. «Ոչ պրոֆեսիոնալները հեշտ ձևով ճանաչված են դառնում»
Հասարակություն
Լեյլա Սարիբեկյանը երկար ժամանակ նորություններով հանդես չէր գալիս: Ինչպես երգչուհին նշեց ArmStar.am–ի հետ զրույցում՝ որոշել էր այլևս տեսահոլովակ չնկարահանել. «Ես մի քիչ դեմ եմ տեսահոլավակ նկարելուն, որովհետև դա ոչ պրոֆեսիոնալներին հնարավորություն է տալիս շատ հեշտ ճանապարհով ճանաչված դառնալ: Ես ավելի կողմ եմ համերգների, կենդանի կատարումների և կարծում եմ պետք է նորից գանք դրան»:
Տեսահոլովակը նկարահանվել է Կոմիտասի «Ես եմ» բանաստեղծության հիման վրա, երաժշտության հեղինակը ինքը՝ երգչուհին է, իսկ ռեժիսորը՝ Խաչիկ Եղոյանը.«Երբ զրուցում էի Խաչիկի հետ և պատմեցի այս երգի մասին, նա ուզեց իրականացնել միտքս և արդյունքում ստեղծեց այս գեղեցիկ աշխատանքը: Նրա հրավերով էլ արտերկրից եկավ սքանչելի պարուհի Վիկտորյան, ով, կարծում եմ, իր պարային շարժումներով ավելի գեղեցկացրեց տեսահոլովակը»:
Ինչ վերաբերվում է երգի ընտրությանը, ապա երգչուհին նշեց. «Գիտեք, ունեի ասելիք, որն անընդհատ փնտրում էի , բայց չէի գտնում այն արտահայտելու միջոցը, իսկ Կոմիտասի խոսքերի մեջ դա տեսա: «Ես եմ» բանաստեղծությունն ինձ համար ամենապարզ և հասկանալի, երկու մարդու՝ կնոջ և տղամարդու միջև երկխոսությունն է»:
Իսկ այն հարցին, որքան գումար է ծախսվել տեսահոլովակի նկարահանման վրա, երգչուհին չցանկացավ բարձրաձայնել. «Այն նկարահանել ենք իմ միջոցներով, ես հովանավոր չունեմ, դրա համար էլ գումարը ես եմ տվել, բայց նաև ընկերությունը մեծ դեր խաղաց այստեղ, ինչի համար շատ շնորհակալ եմ Խաչիկից»:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը