Կառավարությունը վերադարձավ Բագրատյանի ծրագրին
Հայկական Մամուլ
ՀՀ կառավարությունում քննարկվում է նվազագույն աշխատավարձը գրեթե կրկնակի բարձրացնելու հարցը: «Հրապարակի» տեղեկություններով, սա նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, եւ այս փուլում քննարկվում է, թե նվազագույն աշխատավարձի ինչ նոր չափ սահմանել՝ 60, թե՞ 65 հազար դրամ: Անցյալ տարի, հոկտեմբեր-նոյեմբերին բյուջետային քննարկումների ժամանակ Հրանտ Բագրատյանն էր առաջարկել 32.500- 72.500 դրամ դարձնել նվազագույն աշխատավարձը: Առաջարկը մերժվեց՝պատճառաբանությամբ, թե այս ծրագիրը հնարավոր չէ, միջոցներ չկան, այն կյանքի կոչելը տնտեսական խոչընդոտներ կստեղծի եւ այլն: «Ես նույնիսկ կառաջարկեի, որ հետայսու սահմանվի իրական, փաստացի նվազագույն եւ, այսպես կոչված, երկրորդ նվազագույնը, որը ճիշտ կլինի անվանել ժողովրդական նվազագույն», «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հրանտ Բագրատյանը:
Առավել մանրամասն' «Հրապարակի» ապրիլի 3-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը