Լողազգեստով ուղեկցորդուհիների օրացույցն աղմուկ է բարձրացրել
Հասարակություն
Կաթոլիկ թագավորության տնային տնտեսուհիների ասոցիացիան եւ Վալենսիայի սպառողների միությունը Ryanair ավիաընկերության դեմ դատական հայց են ներկայացրել սեռական խտրականություն պարունակող լուսանկարների համար:
РБК-ին հղում տալով՝ news.am-ը գրում է, որ իսպանացի տնային տնտեսուհիները նաեւ աշխատակիցների շահագործման մեղադրանք են առաջադրել: Նրանք պահանջում են արգելել կիսամերկ ուղեկցորդուհիների լուսանկարներով օրացույցը: Սա Ryanair-ի դեմ առաջին դատական գործը չէ: Ավիաընկերությանը մեկ անգամ չէ, որ մեղադրում են սեռական խտրականության համար: Սակայն դեռեւս ոչ մի դատարան չի կարողացել Ryanair-ին ստիպել հրաժարվել բարեգործական օրացույցներից: Ryanair-ի ներկայացուցիչների գլխավոր փաստարկն այն է, որ ուղեկցորդուհիներն այդ նկարահանումներին մասնակցում են ինքնակամ:
Հիշեցնենք, որ Ryanair-ը լողազգեստով ուղեկցորդուհիների օրացույցեր է թողարկում 2008 թվականից:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը