Ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել «Միկա» ֆուտբոլային ակումբը
Հայկական Մամուլ
Մեր տեղեկություններով, Արմավիա ընկերության սնանկացումը միակ անցանկալի իրողությունը չէ. ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նաեւ «Միկա» ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլիստներին արդեն երկու ամիս է՝աշխատավարձ չեն վճարել, եւ նրանք մտավախություն ունեն, որ «Արմավիայի» սնանկացումը կանդրադառնա թիմի ճակատագրի վրա: «Միկա Արմենիա» ֆուտբոլային թիմի բարձրագույն լիգայի մարզիչ Արամ Ոսկանյանը մեզ ասաց, որ թիմը նորմալ հունով պարապմունքներ է անցկացնում: «Կան խնդիրներ, բայց դրանք չեն ազդում մեր մարզական առօրյայի վրա»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ «Հրապարակի» ապրիլի 3-ի համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը