Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Ազգ». Ո՞ւմ են հարվածել` սպանելով Պռոշյանի գյուղապետին

Հայկական Մամուլ

Երեկ տեղի ունեցած հրեշավոր հանցագործությունը կարծես գալիս է լրացնելու նախընտրական շրջանից սկսված անհասկանալի դեպքերի շարքը. այսպես' ոչ մեկի համար այդպես էլ պարզ չէ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի շարժառիթը, նույն կերպ պարզ չէ, թե ի՞նչ կապ եւ էլի ի՞նչ շարժառիթ ուներ նախագահական ընտրարշավին մասնակցած մեկ թեկնածուի (էպոսագետ Վարրդան Սեդրակյանի) կազմակերպած մահափորձը մեկ այլ թեկնածուի դեմ, համենայն դեպս' նա այդ գործով կալանավորված է: Այս եւ մի շարք այլ անհասկանալի իրադարձություններին, որոնք լիարժեք բացահայտման են սպասում, երեկ ավելացավ եւս մեկը, որն անտարբեր չթողեց ոչ մեկին:

Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղապետարանի մոտ երեկ առավոտյան ժամը 9-ի սահմաններում սպանվել է գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Ոստիկանությունը երեկ հաստատել է, որ գյուղապետի մահը վրա է հասել գլխի աջ հատվածի հրազենային մահացու վնասվածքից: Դատաբժշկական նախնական փորձաքննությամբՙ Հրաչ Մուրադյանը գլխի աջ հատվածում հրազենային վնասվածք է ստացել, չնայած համալիր փորձաքննության արդյունքների մասին կհայտարարվի ավելի ուշ: Երեկ առավոտից լրատվամիջոցներն իրարամերժ տեղեկություններ էին հայտնում. նախ խոսք էր գնում, որ կրակոցի ձայն չեն լսել մոտակայքում գտնվող համագյուղացիները, հետո էլ նշվում էր, թե չնայած պարկուճ դեռ չի հայտնաբերվել, երկու կրակոց է եղել: Պռոշյանցիներից մեկը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, թե խոսվում է, որ գյուղապետի վրա կրակել է դիպուկահարը, մանավանդ որ պարկուճ դեռ չի հայտնաբերվել:

Հրաչ Մուրադյանը Պռոշյանի գյուղապետն էր 2005 թվականից, 4 զավակ ունի: Վերջին անգամ Պռոշյանի գյուղապետ է ընտրվել սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, նա ՀՅԴ-ական է եւ հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուի: Սա երեկ շուռումուռ էին տալիս լրատվամիջոցները' ինչ-ինչ լարվածության փաստերի ու հետընտրական ծեծկռտուքի մասին հիշեցնելով:

Արցախյան ազատամարտի ուղին անցած, լեգենդար Պետոյի զինակիցներից Հրաչ Մուրադյանի ընտանիքը Սիրիայից է ներգաղթել Հայաստան, Հրաչը ծնվել-մեծացել է Հայաստանում: Ազատամարտի նրա զինակիցները երեկ ցավով էին արձագանքում տեղի ունեցածին: Ժիրայր Սեֆիլյանն, օրինակ, իր ֆեյսբուքի էջում գրել է. «Հրաչն ազնիվ եւ սկզբունքային մարդ էր եւ չէր հաշտվում անարդարությունների եւ ապօրինության հետ:

Նա անցավ Արցախյան պատերազմի թոհուբոհով, սակայն սպանվեց հայրենի գյուղում' զոհ դառնալով երկրում տիրապետող հանցավոր բարքերին, որոնց համար մարդու կյանքը ոչ մի արժեք չունի»:

Կատարվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՅԴ գերագույն մարմինը, որում նշված է, թե «տեղի է ունեցել կանխամտածված եւ ծրագրված սպանություն». «Ակնհայտ է նաեւ, որ անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հետեւանք է»: Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ Հրաչ Մուրադյանը Արցախյան ազատամարտի առաջին օրերից մինչեւ ավարտը մարտական փառահեղ ուղի է անցել' պարգեւատրվելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի եւ հայրենիքի պաշտպանության բազմաթիվ մեդալներով, իսկ 2005-ից երեք անգամ անընդմեջ գյուղապետ ընտրվելով' դրսեւորել է իրեն որպես օրինակելի ղեկավար: Ըստ ՀՅԴ հայտարարության' գյուղի խնդիրները լուծող եւ համագյուղացիների սերն ու համակրանքը վայելող Մուրադյանի ղեկավարման տարիներին նրա շուրջը փորձ է արվել մշտապես լարվածություն ստեղծել ու «բազմիցս դրսեւորված սպառնալիքներն ու ահաբեկումներն ի վերջո հասցրեցին այս վախճանին». «Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակը ուղղված էր ոչ միայն ազնվագույն հայի եւ համայնքի սրտացավ ղեկավարի, այլեւ հայոց պետականության եւ նրա վարկի դեմ: Դատապարտելով կատարված ոճրագործությունըՙ ՀՅ Դաշնակցությունը պահանջում է հանցագործության արագ եւ լիարժեք բացահայտում' կատարողների եւ կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում», ասված է հայտարարության մեջ:

«Մեր երկրի իրողությունները հաշվի առնելով, կարծում եմ, բոլորի համար էլ պարզ էր, որ իր գործունեությունը չէր կարող կապ չունենալ», կարծիք է հայտնել երեկ ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը:

Հետընտրական այս լարված վիճակում, նախագահ Սարգսյանի երդմնակալությունից մի քանի օր առաջ կատարված այս հրեշավոր հանցագործությունը, մանավանդ վերն ասվածների, ինչու չէ' նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող, նրբերանգների առկայությամբ, լիովին եւ ամենաարագացված տեմպով բացահայտելը իշխանությունը պետք է պատվի խնդիր համարի, քանի որ ով էլ մտածած ու իրագործած լինի սա, առաջինը հարվածել է հենց իշխանությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված