«ՀԺ». Քրգործերով Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի
Հայկական Մամուլ
Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը՝ տխրահռչակ Լֆիկ Սամոն, Փակ Շուկայի շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով:
«Հայկական ժամանակը» գրում է, որ իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում՝ Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր՝ շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»:
Այս պահվածքը հատկապես ուշագրավ է՝ նախօրեին Երևանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների՝ Տ.Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին «Փակ շուկայի» խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին: Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի «Փակ շուկայի» շուրջ բարձրացած աղմուկի վրա: Քրգործերով էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը