Ովքե՞ր կմասնակցեն Սերժ Սարգսյանի երդմնակալությանը
Հայկական Մամուլ
Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման
աշխատանքներին: «Հրապարակը» գրում է, որ դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից՝ մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է:
Ինչ վերաբերում է «ներքին» հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնեց, որ դեռ չի խոսել արտասահմանից վերադարձած Ծառուկյանի հետ, ու չգիտեն՝ մասնակցելո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ-ից հայտնեցին, թե իր գործն է՝ ուզում է մասնակցի, ուզում է՝ չէ: Թեև երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Ծառուկյանը խմբակցության ղեկավար է և պարտավոր է մասնակցել երդմնակալությանը:
Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չէր պատասխանում հեռախոսազանգեիին՝ վերջինիս մասնակցության հարցը մնաց առկախ:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը