ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց զենքի վաճառքի մասին համաձայնագիրը
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հաստատել է փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս հսկողության տակ առնել 70 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի համաշխարհային շուկան՝ սկսած ատրճանակներից մինչև տանկեր և մարտական նավեր: Մոսկվան և Վաշինգտոնը կարծում են, որ փաստաթուղթը թերի է և վերանայման կարիք ունի, նշելով, որ այն մասնավորապես խանգարում է զենք մատակարարել Սիրիային, Ռուսաստանը՝ իշխանությանը, ԱՄՆ-ն՝ ապստամբներին. տեղեկացնում է Взгляд-ը:
Համաձայնագրի գաղափարն առաջին անգամ արծարծվել էր դեռևս 1995-ին Նոբելյան դափնեկիրների կողմից, և միայն 2009-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն որոշեց նախապատրաստվել դրա ընդունմանը:
Դրա շուրջ բանակցություններն առաջին անգամ սկսվեցին անցյալ տարվա հուլիսին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում և ավարտվեցին լիակատար տապալմամբ:
Վերջին անգամ դրա շուրջ քննարկումը տեղի ունեցավ 2013թ. մարտի 28-ին: Այդ ժամանակ փաստաթղթի ընդունմանը արգելեցին Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը: Այդ կապակցությամբ փաստաթուղթն ուղարկվել էր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի քննարկմանը:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 154 անդամ երկիր: Դեմ են եղել նույն Հյուսիսային Կորեան, Սիրիան և Իրանը: Եվս 23 երկիր, որոնց թվում՝ Ռուսաստանը, ձեռնպահ է մնացել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)