Հայաստանյան պատվիրակությունը՝ Ստամբուլում
Հասարակություն
Ս. թ. մարտի 19-ին Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշակութային հարցերով խմբի նիստը, որին մասնակցել են ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է Հայաստանի և ՍԾՏՀ-ի համատեղ՝ 2012 թ. հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կազմակերպած «Գրական տապան» միջազգային փառատոնի արդյունքները: Թեմայի համատեքստում, հայաստանյան պատվիրակությունը մասնակիցների ուշադրությանն են ներկայացրել փառատոնի մասին պատմող ֆիլմը, նվիրել նախորդ փառատոնի արդյունքում հրատարակված «Գրական տապան-2011» ժողովածուն, որտեղ զետեղված են եվրոպացի գրողների տպավորությունները Հայաստանի մասին (բնագրով և հայերեն):
Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է «Գրական տապան» փառատոնի նշանակությունը տարածաշրջանի երկրների միջև մշակութային փոխճանաչման և մշակութային զբոսաշրջության խթանման տեսանկյունից: Կազմակերպության ներկայացուցիչները և նիստի մասնակիցները, հատկապես, բարձր են գնահատել ՀՀ կառավարության դերը ծրագրի իրականացման գործում:
Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաև Արենի գյուղում արդեն ավանդական դարձած գինու փառատոնը՝ նախորդ տարիների միջոցառումների մասին պատմող տեսանյութերով և առաջարկել մասնակից-երկրներին միանալ իրականացվող փառատոնին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը