Հանդիպում ՀԲԸՄ ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակությունների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) ու Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության եւ գիտության ոլորտներին: Այս համատեքստում Նախագահ Սահակյանը չափազանց կարեւորել է Ստեփանակերտում Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացների ծրագրի մեկնարկը՝ այն արժեւորելով հանրապետությունում ժամանակակից ուսուցման, միջազգային առաջատար փորձի ներդրման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից:
Հանդիպման մասնակցում էին ՀԲԸՄ կառավարման խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արփի Վարդանյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր Բրյուս Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան