Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Ուղղակի դիպչել Կոմիտասին վտանգավոր է. Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի

Գիտություն և Մշակույթ

Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Լուսինե Ազարյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա համերգային ծրագրով:

Լուսինե Ազարյանը դասական երաժշտության հրաշալի մենակատար է, կարողանում է թափանցել երաժշտության խորքերը։ Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում Լուսինեն պատմեց նախատեսվելիք համերգի մասին, որն անվանվել է «Կոմիտաս՝ հայտնի և անհայտ»:

-Կոմիտասն ինձ համար ամենանվիրական անուններից է, մեր երաժշտության Մաշտոցն է, ունենք երաժշտական տեսակ՝ շնորհիվ Կոմիտասի: Նա մեզ տվեց գիտություն մեր երաժշտության մասին, մեր երաժշտական տեսակը բնորոշեց: Կոմիտասն ինձ համար ամենապատասխանատու անուններից մեկն է, և կատարելուց շատ-շատ պատասխանատվությամբ եմ մոտենում, մինչև հասկանամ, որ պատրաստ եմ նորից ներկայացնելու Կոմիտաս: Մեր օրերում շատ են անդրադառնում Կոմիտասին՝ ոչ լավ առումով։ Իհարկե, շատ գովելի է, որ անդրադառնում են Կոմիտասին, բայց մեկ-մեկ մտածում ես՝ գուցե ավելի լավ էր թողնել հանգիստ, այն ինչ-որ պետք չէր ձեռք տալ, անարատ էր և ամենամաքուր տարբերակը, որը կոչվում է հենց Կոմիտաս:

Նա է հենց զտել օտար ազդեցություններից և կրկին բերել խառնել ինչ-որ բաների, կարծում եմ՝ պատասխանատու քայլ է, դա պետք է արվի այնքան բարձրաճաշակ և այնքան գիտակցաբար՝ ճանաչելով և իմանալով Կոմիտասին, որպեսզի իրապես դառնա «Կոմիտասի երաժշտություն» կոչելու աշխատանք: Իմ դեպքում պետք է աշխատեմ ներկայացնել միայն այն, ինչ գրել է Կոմիտասն անձամբ: Նա նույնիսկ էմոցիոնալ բառեր է գրել, որը պետք է կատարելիս ուշադիր լինել: Ես պետք է փորձեմ թե՛ մոռացված կամ քիչ կատարվող կոմիտասյան երգերը բերել առաջ, թե՛ այն ամենահայտնի երգերը, որոնք շատերն են ճանաչում, բայց հնարավորինս Կոմիտասի նշումներին մոտ՝ առանց ավելորդությունների, որպեսզի մեր տեսակը բնորոշող կոմիտասյան աշխատանքը չավաղաղվի:

-Այսօր շատ են Կոմիտաս կատարողները հաճախ այդ երգերն այսօրվա լսարանին են հարմարեցնում։ Ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր մոտեցումներին:

-Անկեղծ եթե լինեմ, ես մի քիչ խուսափում եմ։ Կոմիտասին շատ հանգիստ փորձում են փոխել և մատուցել այլ կերպ: Ես դեմ չեմ լինի, եթե վերցնեն ժողովրդական չմշակված եղանակ կամ երգ և դա մատուցեն այլ մոտեցմամբ, այլ մեկնաբանությամբ, բայց երբ խոսքը վերաբերում է Կոմիտասին, ամեն մարդ, ով գիտակցում է Կոմիտասի արած աշխատանքը, պիտի հասկանա, որ ուղղակի դիպչել Կոմիտասին վտանգավոր է: Կոմիտասն հենց զտել է օտար ազդեցություններից, օտար ելևէջներից, տվել է մեր տեսակը, իսկ հիմա անել հակառակը՝ դեմ եմ: Այնքան բարձաճաշակ պետք է լինի, Կոմիտասի երաժշտության այնքան իմաստությամբ, որ գործը իմաստավորված լինի:

-Ինչքանո՞վ է հայ հանդիսատեսը պատրաստ լսել «մաքուր» Կոմիտաս։

-Երբ մեր հանդիսատեսի մասին վատ կարծիքի են լինում, ես խիստ վիրավորվում եմ: Առաջին անգամը չէ, որ ես համերգ եմ ունենում և Կոմիտաս եմ ներկայացնում: Համերգներիս ընթացքում պատմում եմ Կոմիտասի տեսակի մասին, երգի պատմությունը, հայկական մտածելակերպը, և, հավատացե՛ք, որ այս համերգն անում եմ հանդիսատեսի խնդրանքով: Մարդիկ սպասում էին և վաղուց խնդրում էին, որ ես կրկնեմ կոմիտասյան համերգ: Թող մեզ չթվա, թե չկա այն հանդիսատեսը, որը պատրաստ է բուն, իրական տեսակով ընկալել այն, ինչը մեր արյան հետ մենք ունենք մեր մեջ: Պետք չէ աղավաղել, որովհետև այդ ամենը մեր մեջ կա: Անգամ փոքրիկները, երբ լսում են, մաքուր տարբերակով ընկալում են, քանի որ դա օտար չի, դա այն է, ինչ մեր մեջ կա, ինչ գենետիկորեն անցել է, և մենք այդ ամենը մեր մեջ կրում ենք: Ընդամենն արթնանում է մեր մեջ:

-Համեմատելով մեր հանդիսատեսին դրսի հանդիսատեսի հետ՝ ի՞նչ ենք մենք նախընտրում լսել։

-Ես շատ սիրում եմ հայ հանդիսատեսին, որովհետև մեր հանդիսատեսը ստիպում է լինել շատ պատրաստված: Շատ պահանջկոտ է, շատ բծախնդիր է: Դրսի հանդիսատեսը շատ բաց է. նա գալիս է դահլիճ և պատրաստ է ամեն տեսակ նոր մոտեցման, նոր մատուցման, իրենք պատրաստ են տեսնել քո տեսակը այդ ամենի մեջ: Մեր դեպքում, իհարկե, շատ ավելի ծանր է բավարարել հանդիսատեսին, որովհետև մերոնք ավելի սուր են վերաբերվում: Այն մարդիկ, ովքեր հետևում են իմ գործունեությանը, մշտապես նկատում եմ դահլիճներում, հասկանում եմ, որ այդ մարդիկ ուղղակի սիրով են գալիս ու պատրաստ են լսել նոր ասելիք: Այն, որ դրսում շատ ավելի պատրաստ են ընդունել ամեն բան, գալիս են ուղղակի վայելելու, իսկ մեզ մոտ մի քիչ ավելի քննադատաբար են մոտենում: Մերոնք ստիպում են լինել միշտ պատրաստված, դա էլ մեր ստիմուլն է:

-Ի՞նչ աշխատանքների և նորությունների սպասենք առաջիկայում։

-Ապագայի հետ կապված ձայնագրությունների պլաններ կան, որոնց մասին չեմ ցանկանում հիմա բարձրաձայնել: Կան այնպիսի պրոյեկտներ, որ կուզենայի ավարտին հասցնել, նոր բարձրաձայնել և միանգամից ներկայացնել հանդիստատեսին:

Նելլի Ավետիսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված