Dorians-ը եւ Սիրուշոն ապրիլի 6-ին դուետ կերգե՞ն
Հասարակություն
Հաշված օրեր են մնացել մինչեւ “Dorians”-ի եւ Սիրուշոյի “Միասին մեկ բեմում” խորագրով համերգը: Հայաստանը “Եվրատեսիլ 2013”-ում ներկայացնող ռոք-խումբը BRAVO.am-ին հյուրընկալել է իր փորձատեղում ու փոքր-ինչ պատմել երեւանյան առաջիկա համերգի նախապատրաստական աշխատանքների եւ իրենց ակնկալիքների մասին:
“Dorians”-ի տղաներն ասել են, որ Մարզահամերգային համալիրում կայանալիք համերգն իրենց համար հետաքրքիր էքսպերիմենտ կլինի. “Հուսով ենք' հանդիսատեսին այն դուր կգա”:
Ռոք-խմբի մենակատար Գոռ Սուջյանը մեզ հետ զրույցում նշել է նաեւ, որ երկար ժամանակ է՝ մեծ բեմից շփում չեն ունեցել իրենց հանդիսատեսի հետ եւ այս համերգն ընձեռում է այդ հնարավորությունը. “Բացի այդ, մինչեւ “Եվրատեսիլ” մեկնելը կրկին մեծ բեմում հանդես գալու փորձ ձեռք կբերենք”:
BRAVO.am-ի հարցին, թե ռոք-խումբն ինչ ստեղծագործություններ է հնչելու համերգին եւ արդյոք լինելու են դուետներ, տղաները գերադասել են չպատասխանել. “Ավելի լավ է՝ անակնկալ մնա, եւ մարդիկ գան ու վայելեն այդ երկու մենահամերգը, որոնք տեղի են ունենալու մեկ բեմում”:
Հիշեցնենք, “Dorians”-ի եւ Սիրուշոյի՝ ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք “Միասին մեկ բեմում” խորագրով համերգի կազմակերպիչը “Deem Communications”-ն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը