Նարեկ Մակարյանի և Սոֆիի զգացմունքներն ու հուզմունքը
Հասարակություն
esyes.am-ը երեկ իր ընթերցողներին պատմել է, թե ինչպես նշանեցին Նարեկ Մակարյանին ու Սոֆի Մխեյանին: Սոֆին և Նարեկը «Հայաստանի ձայնի» եզրափակչում ներկայացան շատ զգացմունքային կատարմամբ՝ ներկայացնելով «Անտես» երգը: Խոսելով իր և Նարեկի համատեղ ելույթի մասին, Սոֆին նշեց, որ այն շատ տպավորիչ էր, անկեղծ ու զգացմունքային: Սոֆի Մխեյանն ապացուցեց, որ իր ներկայությունը «Հայաստանի ձայնի» ժյուրիի կազմում զուր չէր և ինքն ու իր թիմի ֆինալիստը կարողացան պատվով ներկայանալ:
«Շատ հզոր, ստացված և անկեղծ կատարում էր»,- նշեց Սոֆին՝ հավելելով, որ իր և Նարեկի համագործակցությունն այսքանով չի ավարտվելու:
Նարեկ Մակարյանն էլ esyes.am-ին պատմեց, որ իր համար անակնկալ էր, որ Սոֆին կառաջարկի դեռևս չլսված երգ կատարել միասին և ինքը շատ ուրախ կլինի հետագայում էլ այս երգը կատարել Սոֆիի հետ: Ըստ նրա՝ «Անտեսը» զուգերգով շատ ավելի գեղեցիկ ու ամբողջական է, քանի որ ինքն ու Սոֆին փոխլրացնում են միմյանց:
«Ամեն անգամ ինձ համար մի նոր բան եմ բացահայտում Սոֆիի մեջ: Այս երգով իմացա, որ նա նաև հրաշալի դաշնակահարուհի է և կարողանում է ստեղծագործել, քանի որ երգի երաժշտության համահեղինակն ինքն է,- ասաց Նարեկն ու հավելեց, որ իր և Սոֆիի ելույթը շատ զգացմունքային էր: - Այսօր էլ, երբ նորից լսեցի մեր կատարումը, հուզվեցի, նորից վերապրեցի այն, ինչ զգացել եմ համերգային կատարման ժամանակ , կարծես ես չէի երգում…», - ասաց Նարեկը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը