Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Անի Երանյան. Շատ աշխատելու բան ունեմ, որ թատրոնի դերասանուհի դառնամ

Հասարակություն

Սերիալային դերասանուհի Անի Երանյանի՝ Մոսկվա մեկնելու մասին «Ե՞ս Yes!»-ը պատմել է փետրվարյան համարում: Մարտի 1-ին Անին կմեկնի ու առ ժամանակ չի նկարահանվի սերիալներում: Դերասանուհու հետ զրուցեցինք մեկնելու, առաջիկա լռության, ծրագրերի և սիրելիի հետ հարաբերությունների ու կնոջ երջանկության մասին:

- Անի՛, տարիներ շարունակ հեռուստասերիալներում գլխավոր դերեր խաղալուց հետո հանկարծ որոշեցիր հեռանալ էկրաններից: Ինչո՞ւ:

- Ճիշտն ասած, շատ եմ սիրում աշխատանքս ու չեմ պատրաստվում թողնել այն: Սակայն, երբ նկարահանվում ես սերիալում ու ամեն օր էկրաններին ես, պետք է կարողանաս պահել ունեցածդ և չձանձրացնել մարդկանց: Շատ ավելի դժվար է ամեն օր, քան տարին մեկ անգամ էկրաններին լինելը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր դերասան պետք է կարողանա ճիշտ ժամանակին «ստոպ» տալ, որ մտածի հետագա ավելի լավ նախագծերի մասին: Դա իրեն էլ է օգուտ:

- Արդյոք սա նոր կյանք սկսելու քա՞յլ է:

- Այո, որովհետև ինձ համար ռիսկային քայլ է գնալ այն քաղաքից, որտեղ մեծացել եմ, ուր իմ բոլոր ընկերներն են, մանկությունս ու պատանեկությունս եմ անցկացրել, ու ամեն ինչս էստեղ է ձևավորվել: Սա շատ-շատ մեծ ռիսկային քայլ է, առավել ևս, որ ես տասը օրից ավել չեմ դիմանում այլ երկրում: Շատ դժվար է թողնել այն աշխատանքը, որ սիրում ես: Սակայն սա ինձ համար կյանքի նոր փուլ է, իսկ ես սիրում եմ նորություններ, ինչպես նաև՝ հաղթահարել դժվարություններ:

- Տեղյակ ենք, որ Մոսկվայում բիզնես սկսելու ցանկություն ունես: Փակագծերը կբացե՞ս, ի՞նչի մասին է խոսքը:

- Փակագծերը չեմ բացում, որովհետև ժամանակին էլ խոսեցի մի ներկայացման մասին, որը դեռ չի եղել: Ես իմ տեսակով այնպիսին եմ, որ եթե ինչ-որ բան դեռ չկա, չեմ ասում, բայց չգիտեմ ինչու՝ ներկայացման մասին ասում էի: Հիմա ոչինչ չեմ ուզում ասել, որովհետև դեռ էստեղ եմ ու դեռ ոչինչ չեմ սկսել: Գուցե գնամ, ու ծրագրերը փոխվեն. ասենք՝ այսինչ բանի բիզնեսի փոխարեն այնինչ բանի բիզնեսով զբաղվեմ:

- Ամեն դեպքում, քեզ որպես բիզնես լեդի կտեսնե՞նք:

- Բիզնես լեդին շատ մեծ ոլորտ է, ես ուղղակի ինձ համար ինչ-որ փոքր բիզնես կունենամ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրին է պետք փոքրիկ բիզնես ունենալ, որովհետև, Աստված մի արասցե, վաղը գուցե կոտրում եմ ձեռքս կամ ոտքս ու չեմ կարողանում նկարահանվել սերիալում: Իսկ ես գումար աշխատել շատ եմ սիրում:

- 22 տարեկանում կայուն եկամուտ ու շոշափելի աշխատավարձ ունենալը ի՞նչ է տալիս աղջկան:

- Ես տասնվեց տարեկանից աշխատում եմ, բայց ոչ այն պատճառով, որ գումարի խնդիր ունեմ: Փառք Աստծո, երբևէ նման խնդիր չեմ ունեցել, որովհետև ծնողներս չեն թողել, որ կարիքի մեջ լինեմ. պարզապես այնպես են արել, որ փողով ինձ երես չտան: Ես չեմ ընդունում, երբ տասնհինգ-տասնվեց տարեկան երեխային շատ գումարներ են տալիս, քանի որ ինքը չի հասկանում դրա իմաստը ու կարող է մեկ օրվա մեջ ծախսել: Երբ Մոսկվայում էի, ինձ հետ եղել են նման դեպքեր. առանց հասկանալու շատ գումար էի ծախսում: Հետո հասկացա, որ չի կարելի, որովհետև յուրաքանչյուր մարդ իր քրտինքով, գիշեր-ցերեկ չքնելով է գումար աշխատում: Ես դա հիմա եմ հասկանում, քանի որ արդեն հասուն մարդ եմ:

Կարծում եմ՝ արդեն ես պետք է ամեն ինչ անեմ ծնողներիս համար: Ճիշտ է, ես չեմ կարող անել այն, ինչ ես եմ ուզում, քանի որ յուրաքանչյուր երեխա իր ծնողի համար ամենա-ամենա լավն է ուզում, սակայն ես կարողանում եմ իմ գումարն աշխատել ու հանգիստ լինել, որ մամաս այսօր չի աշխատում (չնայած մամաս դրանից հանգիստ չէ և ուզում է աշխատել), ինձ համար մեծ հաճույք է: Յուրաքանչյուր մարդ կյանքում պետք է իր ոտքերի վրա ամուր կանգնած լինի, որ իրեն մարդ զգա: Չգիտեմ, ո՞նց կարելի է նստել ու միշտ ինչ-որ մեկի հույսին լինել: Ես սիրում եմ, որ կինը կայանում է, նոր սկսում է իր անձնական կյանքի լուրջ փուլերը:

Ես հարգում եմ ինձ, որ քսաներկու տարեկանում կարողանում եմ իմ և ծնողիս, ընտանիքիս առօրյան բավարարել. դրանից լավ բան չկա:

- Վերջերս մեքենա ձեռք բերեցիր: Դա քո՞ միջոցներով ես ձեռք բերել, թե՞ ծնողներիդ օգնությամբ:

- Դա հայրիկիս անակնկալ նվերն էր: Մտադրություն ունեի ինքս գնել, սակայն պապաս անակնկալ արեց: Երբ նոր էի ավտոմեքենան նվեր ստացել, ու բոլորն էլ գիտեին իմ ու Մոսոյի հարաբերությունների մասին, շատ ծիծաղելի խոսակցություններ էին տարածվել՝ իբր Անիին սիրեկանն ավտո է գնել: Ես ինձ երբևէ չեմ պատկերացրել սիրուհու կարգավիճակում, որովհետև մի քիչ այլ կերպ եմ ինձ գնահատում:

- Ի՞նչ ավտոմեքենա է, մակնիշը կարևորո՞ւմ ես:

- Ճիշտն ասած, չեմ խորացել: Կյանքում չեմ կարողացել այդ հարցին պատասխանել՝ ինչ մակնիշի մեքենա ես սիրում... չգիտեմ: Մեքենան ուղղակի փոխադրամիջոց է, որով կարողանում ես արագ տեղ հասնել:

- Երաժշտական կարիերայիդ մասին կարծես թե մոռացել ես: Հնարավո՞ր է բիզնեսի ազդեցությամբ դերասանականի մասին էլ մոռանաս:

- Չէ՛, դերասանականի մասին հաստատ չեմ մոռանա: Երգն ինձ համար ուղղակի սիրելի զբաղմունք է, երգել եմ այն ժամանակ, երբ զգացել եմ, որ ինչ-որ հոգեվիճակ եմ ուզում արտահայտել: Ես դեռ տասնչորս-տասնհինգ տարեկան էի, երբ նեղված էի լինում կամ շատ ուրախ, գնում էի կարաոկե՝ երգում կամ երգ էի պատվիրում, որ գրեն ինձ համար: Դա հոգեվիճակ արտահայտելու մի ձև էր:
- Իսկ դերասանական արվեստն ի՞նչ է:

- Կյանք, որով ապրում ես: Դու ապրում ես որպես Անի, որը դու ես և կերպարիդ կյանքը, որը ևս դառնում է քոնը, որովհետև եթե դերասանը չզգա իր կերպարը, չապրի նրա կյանքով, նրա կենսագրությունը չիմանա, խաղը լավ չի ստացվի:

- Ի՞նչ տվեց քեզ հեռուստատեսությունն ու ի՞նչ խլեց քեզանից:

- Լինեմ շատ անկեղծ. ճանաչում տվեց: Չգիտես ինչու, մարդիկ վախենում են այդ բառից: Ես չեմ հավատում ոչ մի դերասանի և հեռուստատեսության աշխատակցի, ով ասում է՝ ես ճանաչման համար չեմ արել այս ամենը: Եթե դերասան ես, բնականաբար, ուզում ես, որ քեզ ճանաչեն: Ինչի՞ լինես էնպիսի դերասան, որ քեզ չճանաչեն: Դա շատ ցավալի բան է: Ինձ տվեց «կամերայի», ռեժիսորի, օպերատորի, լուսավորողի հետ աշխատելու հմտություններ, ինչը դերասանի համար շատ կարևոր է: Ինչպես նաև՝ լավ ընկերներ, մարդկանց ճանաչելու կարողություն, որովհետև այս ասպարեզն ինչքան լավն է, երկու այդքան վատն է: Պետք է շատ ուժեղ լինես, որ չկոտրվես: Իսկ այս ասպարեզում մարդուն կոտրելը շատ հեշտ է: Ես, փառք Աստծո, իմ կողքին ունեմ էնպիսի մարդիկ, ովքեր ինձ միշտ ուժ են տվել: Ես էլ իմ մեջ չկոտրվող մարդ եմ, եթե նպատակ ունեմ, պետք է հասնեմ դրան:

Իսկ խլեց ինձանից միայն այն, որ ընտանիքիս հետ շատ ժամանակ չեմ անցկացնում, որի համար մի քիչ տխրում եմ, բայց, դե, իմ ընտրած աշխատանքն է, որը սիրում եմ:

- Նշեցիր, որ ուժեղ մարդ ես: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք ունի իր թուլությունները: Ի՞նչը կարող է քեզ կոտրել:

- Ժամանակին այսպես կպատասխանեի՝ եթե հարազատ մարդիկ ինձ թիկունքից հարվածեն: Սակայն քանի որ մենք ապրում ենք էնպիսի երկրում և էնպիսի կյանքով, որ օրվա մեջ կարող են շատ հարազատ մարդիկ հարվածել, այլևս դա էլ չի կարող ինձ կոտրել: Ես սովորել եմ, որ կարող են նաև հարազատները թիկունքից հարվածել: Հիմա չկա էնպիսի բան, որն ինձ կկոտրի: Պետք է ուժեղ լինես և միշտ իմանաս, որ ոչինչ չի կարող քեզ կոտրել:

- Ընդունված է կարծել, որ հեռուստատեսության ոլորտում աշխատող շատ աղջիկներ ավելի ազատ կյանքով են ապրում: Ո՞րն է քեզ համար ազատության սահմանը: Ի՞նչ է փոխվել քո մեջ այս ոլորտ մտնելուց հետո:

- Յուրաքանչյուր մարդ իր մտածելակերպի, գործողությունների մեջ պետք է ազատ լինի, բայց դա պետք է չափ ունենա, որ չխոչընդոտի քո, ծնողներիդ, ընկերներիդ անվանը: Յուրաքանչյուր մարդ ազատ է ամեն ինչում, բայց նա պետք է իմանա՝ ինչ է ուզում: Սահման կա, և եթե ինքը մտածում է, որ պետք է անցնել այն, դա արդեն ազատություն չէ: Ո՞վ է ասել, որ այս ասպարեզ մտնելով ես իմ ծնողին չեմ լսում, կամ չեմ հարգում, կամ պետք է գիշերը ժամը հազարին գնամ տուն:

- Կարծում ես՝ կարողացե՞լ ես պահպանել տեսակդ:

- Իհարկե: Ես էս ասպարեզին վերաբերում եմ էնպես, ինչպես լավ շինարարին, հայտնի խոհարարին: Նրանք էլ են լինում լավ կամ վատ մասնագետ: Իհարկե, կան շատ հայտնի դեպքեր, երբ մարդկանց փոխում է իրենց աշխատանքը կամ ճանաչումը, բայց ինձ չի կարող երբևէ որևէ բան փոխել:

- Ինքդ քեզ կինոյի դերասանուհի ես համարում: Ինչո՞ւ:

- Ինձ երբևէ տեսե՞լ եք թատրոնում. ո՛չ, ես էլ չեմ տեսել: Մի անգամ Գյումրիում եմ խաղացել ու չեմ կարող համարել, որ ես թատրոնի դերասանուհի եմ. շատ աշխատելու բան ունեմ, որ թատրոնի դերասանուհի դառնամ: Իսկ դա շատ մեծ, կարևոր ու հարգելի բան է դերասանի համար: Ես դեռ այդ ասպարեզում այնքան չկամ, որ ինձ համարեմ թատրոնի և կինոյի դերասանուհի, բայց համոզված եմ, որ այնքան կաշխատեմ, որ մի օր նաև թատրոնում հանդես կգամ ու ռիսկով դուրս կգամ բեմ, որովհետև դա շատ ռիսկային է:

- Ըստ քեզ՝ ո՞րն է կինոյի և թատրոնի տարբերությունը:

- Դերասանը մնում է դերասան, բայց երբ նկարահանվում ես ֆիլմում, ինչ որ տեսարան մոտդ չի ստացվում, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դուբլ: Օրինակ՝ կարող է բառերդ մոռանաս, հուշեն կամ եթե ինչ-որ պահ լավ չի ստացվում, փոխում ես և այլն: Իսկ թատրոնում դուրս ես գալիս միլիոնավոր մարդկանց առաջ ու պետք է խաղաս: Նայես իրենց աչքերի մեջ ու հավատացնես, որ այն, ինչ անում ես, անում ես ամենայն անկեղծությամբ: Ինձ թվում է՝ դա աշխարհի ամենադժվար բանն է: Ես ասում եմ՝ բրավո, բոլոր այն դերասաններին, ովքեր թատրոնում կարողանում են ռիսկով խաղալ:

- Ծրագրերումդ ներկայացման մեջ խաղալն էլ էր մտնում, սակայն դա ևս հետաձգվեց մեկնելուդ պատճառով: Այնուամենայնիվ, թատրոնում գործունեություն սկսելու ցանկություն ունե՞ս:

- Ես միշտ ունեմ այդ ցանկությունը ու միշտ, վախենալով քննադատությունից, անկեղծ ասել եմ, որ թատրոնում խաղալու ռիսկ դեռ չունեմ: Միշտ բարձրաձայնել եմ դա, ինչը, իհարկե, սխալ է, բայց միշտ փորձել եմ անկեղծ լինել:

- Իսկ ի՞նչ է պետք ուժերդ հավաքելու համար:

- Այնպիսի ռեժիսոր, ով ինձ կկոտրի՝ ինչպես խաղալիքը:

- Ի՞նչ ես կարծում, կարողանո՞ւմ ես համոզել քո խաղով:

- Չգիտեմ, կարողանո՞ւմ եմ, թե՞ ոչ, համենայն դեպս փորձում եմ: Հինգ տարի ամեն օր էկրանին լինելն ու ամեն օր մարդուն համոզելը շատ դժվար է: Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք հոգնում, հնարավոր է՝ այդ տեսարանն ուղղակի խաղանք, բայց, բնականաբար, աշխատում ենք հնարավոր ամեն ինչ անել, որ այդպես չլինի: Համենայն դեպս, որքան էլ բացասական կարծիքներ լինեն, եղած դրականից՝ թեկուզ քիչ (ես սիրում եմ համեստ լինել), հասկանում եմ, որ կան մարդիկ, ում համոզում եմ, թեկուզ՝ մեկ միլիոնից հարյուրին:

- Մեր նախորդ համարում դերասանների քննություն անցկացրեցինք թատերագետ Լևոն Մութաֆյանի հետ, ով քո մասին կարծիք հայտնելիս նշեց, որ դերասանուհի չես: Ինչպե՞ս ես վերաբերում դրան:

- Ճիշտն ասած, չեմ կարդացել դա, բայց, բնականաբար, ողջունում եմ պարոն Մութաֆյանին, որ էդպիսի կարծիք ունի իմ մասին: Շատ մարդիկ կան, որ էդպիսի կարծիք ունեն: Թատերական ինստիտուտը շատ լավ ինստիտուտ է, երբ երեխաները գնում, սովորում են և ամեն ինչ անում են, որ դերասան դառնան: Սակայն, ցավոք, թատերականում դասավանդող մեր մասնագետներն արգելում են իրենց ուսանող ապագա դերասաններին նկարահանվել սերիալներում: Դրա պատճառով թատերականի շատ ուսանողներ ո՛չ կամերայի հետ աշխատել գիտեն, ո՛չ ռեժիսորի: Միայն գիրք կարդալով դերասան չեն դառնում. ես այդ գրքերը տանն էլ եմ կարդում: Շատ ուրախ եմ, որ երկրորդ կուրսից նորմալ չեմ գնացել ինստիտուտ և խաղացել եմ հեռուստասերիալներում, որովհետև պրակտիկան դերասանին ավելի շատ բան է տալիս:
Կարող եմ ես իր համար չլինել դերասան, որովհետև ընդամենը քսաներկու տարեկան եմ, ընդամենը նկարահանվել եմ հինգ հեռուստասերիալում, մեկ գեղարվեստական ֆիլմում ու այլևս ոչինչ չունեմ: Իսկ միայն հեռուստասերիալով չես կարող հասկանալ՝ դերասանը լա՞վն է, թե՞ ոչ: Եթե նա այդպես է համարում, ուրեմն ճիշտ է, դա իր կարծիքն է, ես դրանով չեմ առաջնորդվելու և վաղվանից նստեմ տանը:

- Մեզ տված հարցազրույցներից մեկում նշել ես, որ շատ եսասեր ես: Իսկ սիրահարվելուց հետո՞: Ասում են՝ սերը կոտրում է եսասիրությունը: Արդյոք սերը քեզ փոխե՞լ է:

- Կարծում եմ՝ սիրահարվելուց հետո մարդիկ ավելի էգոիստ են դառնում: Ես հենց այդպիսին եմ: Երբ սիրահարվեցի, ավելի էգոիստ դարձա, որովհետև իմ տղամարդը պետք է իմը լինի. չի կարող իմ կողքով քայլել ու այլ աղջկա միամիտ նայել: Իմը իմն է, իմ ընկերուհին իմն է, ու էնքան է իմ ընկերուհին, որ իր ընկերներից ամենաշատն է ինձ սիրում: Եթե իմանամ՝ իմ ընկերուհին ինչ-որ մեկին ավելի շատ է սիրում, չգիտեմ՝ ինչ կլինեմ... Չի կարող նման բան լինել:

- Երկրպագուներիդ հանդեպ էլ ես եսասե՞ր:

- Չէ՛, ճիշտն ասած, հաճույք եմ ստանում, երբ վատ բաներ եմ լսում իմ մասին: Լուրջ: Մարդիկ չեն կարող պատկերացնել, թե որքան հաճույք են ինձ անընդհատ պարգևում: Ինձ դուր է գալիս, որ մարդիկ կարող են էնքան պարապ լինել կամ թեկուզ պարապ չլինել, որ աշխատավայրում մի պահ մտեն համացանց ու իմ մասին խոսեն, էն էլ՝ վատ: Շատ է դուրս գալիս. ո՞նց կարող ես մարդուն առանց ճանաչելու իր մասին վատը խոսել:

- Մի՞շտ ես այդպիսին եղել:

- Չէ՛, երբ նոր ես մտնում այս ասպարեզ, նման բաներից նեղվում ես, հիմա չես կարող պատկերացնել՝ դրանից ինչ հաճույք եմ ստանում:

- Շրջապատիդ համար հե՞շտ է քեզ հետ:

- Ծնողներիս համար՝ շատ, ընկերներիս համար՝ շատ, սիրելիիս համար... չգիտեմ :)

- Ինչու՞:

- Կարծում եմ՝ սիրելիիս համար պետք չի, որ շատ հեշտ լինի, պետք է իր համար միշտ դժվար լինի :) Դա կնոջ համար հաճույք է, շատ լավ է :)

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար
Ամենադիտված