Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ ԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետ Վիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոց «Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ Հայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ Մոսկվա 

Սոֆյա Պողոսյան. «Հաջողության հասնելու համար միայն տեսքը բավական չէ»

Հասարակություն

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը՝ «Անծանոթը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարուհին՝ Մերին, իրականում նման չէ իր մարմնավորած կերպարին: Այս մասին ArmStar.am-ի հետ զրույցում ասաց Սոֆյան: Նա մասնագիտությամբ հոգեբան է: Հավանաբար հենց սա է պատճառը, որ կարողանում է հեշտությամբ «մտնել դերի մեջ»: Շատերի մոտ Սոֆյա կինը տպավորվել է որպես ուժեղ անհատականություն: «Իրականում այդքան կոփված ու ուժեղ չեմ, իմ ուժը ներքին է: Բախտի բերմամբ կյանքում այդքան փորձությունների չեմ ենթարկվել ու դճվարություններ չեմ տեսել այդպիսինը լինելու համար: Իմ կարծիքով կինը պետք է ուժեղ լինի, իհարկե, խոսքս տղամարդկային ֆիզիկական ուժի մասին չէ»: Ըստ դերասանուհու՝ ուժեղ լինել չի նշանակում ճնշել կամ ապացուցել:

Առաջին անգամ դերասանուհին նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վերադարձ» սերիալում՝ մարմնավորելով Նինայի կերպարը: Հենց առաջին դերն էլ նրան հաջողություն բերեց:

Սոֆյայի համար հայտնի լինելը հաջողություն չէ: «Հաջողությունն ինձ համար իմ կատարած աշխատանքն է, գործընթացը, իսկ հայտնի դառնալ մեր օրերում շատ հեշտ է: Իմ կյանքում այդ երևույթը շատ քիչ ազդեցություն է թողնում»: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում դերասանուհին պատմեց, որ իր կյանքում շատ է կարևորում ծնողների, ամուսնու և ընկերների կարծիքը, ովքեր էլ հանդիսանում են նրա գլխավոր խորհրդատուները: Կյանքում Սոֆյան սովորույթներ կամ հաճախակի օգտագործվող արտահայտություններ չունի, փոխարենը ունի կյանքի կարգախոս. «Ըստ իս՝ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում»:

Իր անցած ճանապարհի շնորհիվ Սոֆյան իրեն հաջողակ ու երջանիկ կին է համարում: «Իմ նորաստեղծ ընտանիքը՝ ես և ամուսինս, ապրում ենք առանձին»: ArmStar.am-ի այն հարցին, թե արդյոք աշխատանքը չի՞ անդրադառնում անձնական կյանքի վրա, դերասանուհին պատասխանեց, որ իր կյանքում բարեբախտաբար նման խնդիրներ չկան: «Ի ուրախություն ինձ, իմ աշխատանքը դեռ որևէ կերպ չի խանգարել անձնական կյանքիս, ու ես երբեք դա թույլ չեմ տա»: Սոֆյա Պողոսյանը ArmStar.am-ի խնդրանքով փորձեց բնորոշել իրեն մի քանի բառով: Իհարկե դերասանուհին սկզբում դժվարացավ, բայց այնուամենայնիվ մի քանի բնութագրական հատկանիշներ նշեց. «Ես տրամադրության մարդ եմ, շատ ընկերասեր եմ և … անհամբեր»:

Սոֆյայի հետ զրուցելիս անդրադարձանք նաև սերիալներին: Ըստ դերասանուհու՝ Հայաստանում սերիալներն աճելու տեղ ունեն: «Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում ավելի մեծ շեշտ կդրվի դրանց որակի, այլ ոչ թե միայն դիտումների քանակի վրա»: Նա կարծում է, որ սերիալների ու հեռուստատեսային ֆիլմերի ոլորտում դերերն ավելի սահմանափակ են, քան թատրոնում: «Հեռուստատեսության բնագավառում չկա այնպիսի մի դեր, որը կատեգորիկ չեմ ուզենա խաղալ, թատրոնն այս առումով մի փոքր այլ է: Ես իհարկե չեմ կարծում, թե մեծ հաջողությունների եմ հասել, բայց մի բան հաստատ գիտեմ՝ հեռուստատեսությունում հաջողության հասնելու համար միայն տեսքը, գիտելիքը կամ փորձը բավական չեն, հարկավոր է բոլոր այս հատկանիշների համակցությունը և իհարկե պրոֆեսիոնալիզմը: Միայն տեսքով երկար ժամանակ չես կարող մարդկանց զարմացնել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը
Ամենադիտված