Հնդկաստանում ստեղծել են բռնարարներին հոսանքահարող ներքնազգեստ
Աշխարհ
Հնդկաստանում բռնաբարություններին հակազդելու թեման արդիական է ինչպես երբեք: Անցած տարվա ողբերգությունից հետո, երբ բռնաբարվեց ու սպանվեց Դելիից 23-ամյա մի ուսանողուհի, տեղի գիտնականները որոշեցին ստեղծել ներքնազգեստ, որն իր տիրուհուն կօգնի անձամբ պայքարել հանցագործների դեմ, գրում է Times Of India-ն:
Գերժամանակակից կանացի ներքնազգեստը ցանկացած աղջկա կօգնի վնասազերծել բռնություն գործադրողին ու կանչել ոստիկանություն, պնդում են Չեննաի քաղաքի հնդիկ ինժեներները: Նրանք իրենց գյուտն անվանել են Society Harnessing Equipment (կրճատ՝ SHE):
Նախագծի հեղինակներից Մանիշա Մոխանի խոսքով՝ ինովացիոն իրը հագեցած է GPS ու GSM մոդուլներով, այն կարող է 3800 կիլովատտ ուժգնությամբ հարված հասցնել նրան, ով դրան կդիպչի: Խելացի սարքն ինքնաբերաբար sms-հաղորդագրություններ է ուղարկելու ոստիկանություն ու դժբախտության մեջ հայտնված աղջկա ազգականների հեռախոսահամարներին:
Էլեկտրաշոկով ներքնազգեստը վաճառքի է հանվելու արդեն այս տարեվերջին: Այս մասին գրում է 1in.am-ը



















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)