Սոնա. «Մաշան ոնց որ իմ երեխան լինի»
Հասարակություն
Ապրիլի 3-ին երգչուհի Սոնան խոսեց ապրիլի 6-ին Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մայրության և գեղեցկության տոնի առթիվ կայանալիք իր տոնական համերգի մասին: «SPRING» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը նշեց, որ համերգային ծրագիրն ամբողջությամբ սկսվելու է ապրիլի 6-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 7-ի լույս գիշերը: Էսկալացիան երգչուհի Սոնայի համերգային ծրագիրն է լինելու, մինչ այդ ելույթ կունենան նաև այլ աստղեր՝ հայ շոուբիզնեսի ներկայացուցիչներ, կլինի DJ Haik Solar-ը:
Երգչուհի Սոնան մինչ համերգի մասին տեղեկություն հայտնելը խոսեց «Հայաստանի ձայնը» նախագծի իր մասնակիցների մասին՝ ասելով. «Հեշտ ճանապարհ չենք անցել: Մեր թիմն իրոք տարբերվում էր, որովհետև մենակ տաղանդը չի այս կյանքում, այլ մարդ տեսակ հասկացողությունը: Շատերը զարմանում էին, թե ո՞նց եմ նման թիմ ընտրել ականջներով՝ չունենալով տեսնելու հնարավորություն: Ես հասկացա, որ շատ երջանիկ, ինչու չէ նաև բախտավոր մարդ եմ: Ոչինչ հենց այնպես չի լինում, շատ ուրախ էի, որ ունեի Մարտ, Հովհաննես, Մաշա, Աննա, Աիդա, Ջիվան և այլք»:
«Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանի մասին նա ասաց, որ դեռ շատ կլսենք, կտեսնենք ու կպարծենանք. «Մաշայի ժամանակ ես առաջին անգամից պտտվել եմ, անկախ ամեն ինչից չէի կարող իրենից կտրվել: Նույնիսկ խոստովանել եմ իր հարազատներին, ոնց որ իմ երեխան լինի: Պտտվել եմ, տեսել եմ ու հասկացել, որ կարծես նրան գիտեմ իմ ողջ կյանքում»: Այս մասին գրում է aravot.am-ը:
Մերի Մնջոյանը նշեց, որ դեռ ոչինչ որոշված չէ, թե նա երբ է գնալու կամ ինչ է ձայնագրելու: Մոտակա օրերս միայն ամեն ինչ վերջնական պարզ կլինի: Իսկ ապրիլի 6-ին կայանալիք համերգի մասին Սոնան նշեց, որ այնտեղ իրեն են տեսնելու, նա երկվորյակ չունի և իրեն հնարավոր չէ ընդօրինակել: Կհնչեն իր առաջին և երկրորդ ալբոմներից կատարումներ: Իսկ այն հարցին, թե արդյոք Մերի՞ն էլ է համերգին երգելու, «SPRING» PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն ասաց. «Դա դեռ որոշված չէ, մենք հիմա բանակցությունների մեջ ենք «Արմենիա» հեռուստաընկերության հետ: Վերջնական, երբ որ կհաստատվի, մենք կտեղեկացնենք: Քանի որ կա պայմանագիր, կան որոշակի պայմաններ և իհարկե մենք հարգում ենք մեր գործընկերներին, այն մեծ աշխատանքը, որ նրանք արել են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը