Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Ազգ». Դիմակայությունը կհանգուցալուծվի մայիսի 5-ից հետո

Հայկական Մամուլ

Մի քանի օր հետո Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստով տեղի կունենա Հայաստանի նախագահի երդմնակալությունը:

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանը նույն օրը խոստանում է ալտերնատիվ երդմնակալություն' բազմահազար միտինգավոր- մասնակիցներով: Թե ի՞նչ է դա' դեռեւս հստակ պատկերացում չկա, րաֆֆիականները մանրամասները գաղտնի են պահում: Օրինակ' Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել էր, թե' «մեր հարյուրհազարավոր ներկայությամբ Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանի երդմնակալությունը վերածենք մի խղճուկ միջոցառման, հրաժեշտի երեկույթի»: Չնայած Ր. Հովհաննիսյանի երկրորդ նամակին' ուղղված Սերժ Սարգսյանին, եւ դրան նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանի կոշտ արձագանքին' կանխատեսողների կարծիքները բաժանվում են առ այն, թե մինչեւ երդմնակալության օրը նախագահ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպե՞ն, թե՞ ոչ: Երկրի շահը պահանջում է, որ, այնուամենայնիվ, նրանք հանդիպեն եւ հրապարակորեն բոլոր հարցերի պատասխանները բարձրաձայնեն, թեեւ, մյուս կողմից, հավասարապես թվում է, որ նրանք քննարկելու բան չունեն, քանի որ նրանց պատկերացումները տրամագծորեն տարբեր են, եւ շատ քիչ բանի շուրջը կարող են նրանք տեսակետներով մերձենալ:

Սակայն, մեր կարծիքով, այս դիմակայության լուծումը կարող է տեղի ունենալ ոչ թե ապրիլի 9-ին կամ էլ դրանից առաջ ու հետո Սարգսյան-Հովհաննիսյան հնարավոր հանդիպմանը, այլ ավելի ուշ: Իշխանության եւ ընդդիմության հետագա պահվածքը վճռվելու է մայիսի 5-ի Երեւանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքներով: Այնպես որ' այս օրերի նյարդային շարժումները, որ դրսեւորում են իշխանական քաղաքական ուժ ՀՀԿ-ն' հանդեպ ընդդիմությունն ու այլընտրանքը առանձին-առանձին, եւ ընդդիմադիր միավորները' միմյանց եւ ՀՀԿ-ի հանդեպ, հենց պայմանավորված են այդ վճռորոշ ընտրությունների քարոզարշավի մոտենալով:

Ինքներդ դատեք' Երեւանի ընտրողների թիվը 817 հազարից ավելի է, սակայն եթե նկատի ունենանք քաղաքից բացակայողների զգալի շերտը, եւ անցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցության թվերը, ապա մայիսի 5-ի քվեարկությանը, պատռի-տրաքի, կարող է մասնակցել առավելագույնը կես միլիոն ընտրող: Ասում ենք' լավագույն դեպքում, քանի որ նախորդող ընտրություններին մասնակցությունը մեր նշած թվից 5-6 տասնյակ հազարով պակաս էր: Եվ էլի նկատի ունենալով խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին քաղաքական ուժերի ստացած քվեի տոկոսային պատկերը' այս անգամ այդ պատկերը կախված է լինելու նրանից, թե քաղաքական ուժերից ով ում հետ է համագործակցելու: Իշխանական կողմում ՀՀԿ-ի կողքին միայն ՕԵԿ-ն է այս պահին: Նրանց երկուսի ձայները, եթե նկատի ունենանք անցյալ ընտրությունների փորձը, էլի լավագույն դեպքում կարող է միայն հասնել ընտրությունների մասնակցողների թվի կեսին: Եթե ԲՀԿ-ն կարողանա համաձայնության գալ ՀՅԴ-ի , գուցեեւ ՀԱԿ-ի հետ' հետընտրական համագործակցության առումով, ու եթե նկատի ունենանք այդ ուժերի' նախկինում խորհրդարանական եւ քաղաքային ավագանու ընտրություններում ստացած ձայների հանրագումարը (նաեւ այն, որ այդ միավորները միասին կարող են լրջորեն վերցնել եւ ՀՀԿ-ի, եւ «Ժառանգության» («Բարեւ, Երեւանի») սպասելիք ձայներից), ապա պատկերը կարող է բավական խայտաբղետ լինել: «Բարեւ, Երեւանը» թեեւ հույս ունի կրկնելու նախագահական ընտրությունների էֆեկտը, սակայն ակնհայտ է, որ դա նրան թույլ չի տա այս անգամ ընտրություններին մասնակից ԲՀԿ-ն: Կարող է ստացվել այնպիսի պատկեր, որ ԲՀԿ-ն ու մյուս միավորները, եւ «Բարեւ, Երեւանը» միասին ստանան ընտրողների ձայների երկու երրորդը: Ու ՀՀԿ-ի' ավագանիում որոշող լինելու ճակատագիրը կախված կլինի նրանից, թե մյուս միավորներն իրար հետ հակամարտելո՞ւ են, թե՞ միանալով' փորձելու են սեփական թեկնածուին քաղաքապետ դարձնել: Կամ' համագործակցելո՞ւ են ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, թե՞ «Բարեւ, Երեւանը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: Կամ միգուցե ՀՀԿ-ն դեռ հույսը չի կորցրել ԲՀԿ-ին սանձահարելուց: ԲՀԿ-ն ու «Բարեւ, Երեւանը», փաստորեն, առանձին-առանձին մրցակցելու են եւ ՀՀԿ-ի, եւ միմյանց հետ, ու ստացվելու է եռակի մրցակցություն: Վերջին երկուսը մրցակցելու են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներն իրենցով անելու եւ միմյանցից առաջնությունը խլելու համար:

Ի դեպ, այնքան էլ երկրորդական չէ, թե ԲՀԿ-ն կմասնակցի՞ նախագահ Սարգսյանի երդմնակալությանը, թե ո՞չ: Եվ մասնակցելու, եւ չմասնակցելու դեպքում կարելի է հեռահար եզրակացությունների հանգել: ԲՀԿ-ականներն այդ հարցին պատասխանում են, թե իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել: Հիշեցնելու համար ասենք, որ երդմնակալության հատուկ նիստը գումարելու օրինագծին ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել, որն այդպես էլ ՀՀԿ-ականներն անհասկանալի համարեցին:

Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն պատրաստվում է ամբողջ թափով, ու անգամ արագ արձագանքման ջոկատներ է ստեղծում, որոնք Երեւանի 464 ընտրատեղամասերում մանրամասն վերահսկողություն են իրականացնելու, ներառյալ նկարահանումները, նշելով, որ ողջ Հայաստանի տարածքում գուցեեւ հնարավոր չէ վերահսկելը, սակայն միայն Երեւանում հնարավոր է, եթե կենտրոնացնեն իրենց ռեսուրսները եւ ՀՀԿ-ին թույլ չտան 40 տոկոս ձայն հավաքել:

Վերն ասվածի ֆոնին հասկանալի են ե՛ւ վերջին օրերի ԲՀԿ-ՀՀԿ փոխհրաձգությունը, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաթաթան»' ուղղված ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ի նյարդային պահվածքը, ե՛ւ Երեւանի քաղաքապետանի պատասխան- հիշեցումը Վարդան Օսկանյանին, թե Երեւանի խնդիրներն այն օրից են, երբ Օսկանյանը կառավարության անդամ էր, ու որեւէ մտահոգություն չի արտահայտել այն ժամանակ (Օսկանյանն իր ֆեյսբուքի էջում կետ-կետ անդրադարձել էր Երեւանի պրոբլեմներին): Ու Րաֆֆին էլ երեկ Աբովյանում, աբովյանցիների հետ հանդիպմանը ասում էր, թե ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը' նա պետք է որոշի, թե ո՞ր կողմում է կանգնում: Եվ առհասարակ' յուրաքանչյուրի համար մոտենում է որոշում կայացնելու ժամանակը, լինի ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն , ՕԵԿ-ը, թե արտախորհրդարանական կուսակցությունները: «Եթե ԲՀԿ-ն ասելիք ունենա, կլինի պաշտոնական կարծիք, տեղեկություն... Ի՞նչ է նշանակում' ԲՀԿ-ի համար մոտենում է ճշմարտության պահը: Այդ հարցը ինքնին տեղին չէ, որովհետեւ ԲՀԿ-ն ամեն օր աշխատում է, որպեսզի կարողանա կազմակերպել ավելի բարեկեցիկ, լավ երկիր դառնալու գործընթացը, եւ մեր գործունեությունը թափանցիկորեն երեւում է նաեւ խորհրդարանում,- երեկ Րաֆֆուն պատասխանեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված