Գործընթացների ազդեցությունը Հայաստաննի վրա
Հայկական Մամուլ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխարհում շատ հետաքրքիր գործընթացներ են գնում, որ աշխարհը մտնում է արմատականացման նոր դար:
«Դա ոչ միայն Կորեայի, Կիպրոսի կամ Եվրամիության մեջ եղած հակասություններն են, որոնք էլ ավելի լուրջ զարգացումներ կունենան, այլեւ մյուս հակասությունները, որոնք իրենց ազդեցությունը կունենան բոլոր երկրների վրա:
Սրան գումարվելու են նաեւ Սիրիայի թնջուկի լուծման ձեւերը: Ավելանալու են Իրանի հետ կապված խնդիրները, որոնց մասին անընդհատ խոսվում է, բայց արմատական լուծումներ չկան: Հիմա աշխարհում սկսել են որոշումներ կայացվել այդ լուրջ խնդիրների շուրջ: Դա իր ազդեցությունն է ունենալու նաեւ Հայաստանի վրա թե՛ ֆինանսական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական առումով:
Բոլոր համաշխարհային պրոցեսները ազդեցություն են ունենալու նաեւ Հայաստանի կյանքի վրա, արմատականացնելու այն իրավիճակը թե Սերժ Սարգսյանը մի առավոտ չզարթնի, որին ես չեմ հավատում, եւ վերեւից հեղափոխություն չանի»,- ասել է Կարապետյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը