Գյուղապետի սպանության բացահայտման առումով իրավապահները որևէ հաջողություն չեն արձանագրել
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է և կան ձերբակալվածներ:
Սակայն «ՀԺ»-ի աղբյուրները այդ տեղեկությունը չհաստատեցին: Տեղեկությունը ո՛չ հաստատեցին և ո՛չ էլ հերքեցին նաև ՀՀ ոստիկանությունում: Թերթի ունեցած տեղեկություններով՝ գյուղապետի սպանության բացահայտման առումով իրավապահները որևէ հաջողություն չեն արձանագրել: Թերթին հայտնի է դարձել, որ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում մի շարք քաղաքացիների բնակարաններում:
Մասնավորապես՝ երեկ խուզարկվել է մոտ երկու տասնյակ բնակարան, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Ինչպես և նախորդ օրը, երեկ ամբողջ օրվա ընթացքում իրավապահներին ոչ մի «զացեպկա» գտնել չի հաջողվել:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը