Կուսակցությունների կողմից «մկանների ցուցադրության» ակցիա՝ Մարզահամերգային համալիրում
Հայկական Մամուլ
Ինչպես ասում են, վատ օրինակը վարակիչ է: Վերջին շրջանում «բարի ավանդույթ» է դարձել չաղ-ուրախ-բախտավոր համագումարներ անցկացնելը, ինչն էլ «մկանների ցուցադրության» հերթական ակցիայի է վերածվում կուսակցությունների համար:
Ապրիլի 13-ին նորաստեղծ ՀԱԿ կուսակցության համագումարը ևս, ինչպես իշխող ՀՀԿ-ինը, ՕԵԿ-ինն ու այլընտրանքային ԲՀԿ-ինը, տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարգահամերգային համալիրում՝ նախկին Մելիք-Ադամյանի դահլիճի փոխարեն: Ի դեպ, ՄՀՀ փոքր դահլիճը բավականին թանկ հաճույք է՝ 5 միլիոն դրամ: ՀՀՇ նախկին նախագահ Արամ Մանուկյանին թերթը հարցրել է՝ որպես նորաստեղծ կուսակցություն, դժվարություն չունե՞ք վճարելու, թանկ չէ՞: Վերջինս ասել է՝ «հարցը կոռեկտ չէ»: Իսկ թե ովքեր են ներկա լինելու համագումարին, ասել է, որ դեռ չեն որոշել, այս երկու օրը կորոշեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը