«Ժողովուրդ». Հայաստանի արտաքին պարտքն աճել է
Հայկական Մամուլ
Հայաստանի արտաքին պարտքն աճել է:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ «ՀՀ համախառն արտաքին պարտքը 2012թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմել 17 629.42 մլն դոլար, որը 2012թ. սեպտեմբերի վերջի նկատմամբ ավելացել է 95.50 մլն դոլարով»: Պաշտոնական աղբյուրը մանրամասնել է նաև պարտքի գոյացման պատճառները. «Համախառն արտաքին պարտքի 41.39%-ը գոյացել է պետական կառավարման համակարգում, 11.48%-ը՝ մասնավոր հատվածում, 9.58%-ը՝ դրամավարկային կարգավորման մարմիններում, 25.21 %-ը՝ առևտրային բանկերում, իսկ 12.34%-ը տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջ-ֆիրմային վարկերի տեսքով»:
Թերթը գրում է, որ ՀՀ արտաքին պարտքի առյուծի բաժինը գոյացել է բանկերում, սա էլ, թերևս, բանկիրի հոգեբանությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի «շնորհքն» է:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը