Քիմ Քարդաշյանին մեղադրել են հղիությունը կեղծելու մեջ
Հայկական Մամուլ
Հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի հղիությունը հարցականի տակ է դրված։ Ինչպես գրում «168 ժամ»-ը՝ հղում կատարելով starhit.ru կայքին, «National Enquire» ամսագիրը նկատել է, որ մոդելի կլորացած փորի դիրքն ու չափը պարբերաբար փոխվում են։ Այդ իսկ պատճառով պարբերականը եզրակացրել է, որ Քիմ Քարդաշյանի հղիությունը հորինված է։ Ընդ որում, Քիմի՝ հղի լինելու հանգամանքը հորինել է նրա մայրը՝ Քրիս Ջենները։ Պարբերականը նաև գրել է, որ Քիմ Քարդաշյանի ու ռեփեր Քայնե Ուեսթի երեխային լույս աշխարհ է բերելու սուրոգատ մայրը։ Ամսագրի աղբյուրները նաև հայտնել են, որ հղիությունը մեծ եկամուտներ է ապահովում Քիմի համար։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը