Արգենտինայում 3-օրյա սուգ է շարունակվող ջրհեղեղի զոհերի հիշատակին
Աշխարհ
Արգենտինայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել վերջին 2 օրվա ընթացքում մայրաքաղաք Բուենոս Այրեսում և նրանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Լա Պլատայում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին: Վերջին տվյալների համաձայն` Լա Պլատա քաղաքում հեղեղից զոհվել է 48 մարդ: Եվս 6 զոհ կա մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Նախագահ Քրիստինա Քիրշներն այցելել է տուժած շրջանները, որտեղ 2 օրվա ընթացքում 400 միլիմետր տեղումներ են թափվել: Բնակչությանն օգնելու համար գործի են դրվել բանակային ստորաբաժանումները, բաժանվում է խմելու ջուր և տաք ուտելիք: Իշխանությունները հայտարարել են ավերված բնակարանների վերականգման նպատակով ճկուն վարկերի տրամադրման մասին:
Ջրհեղեղ առաջ բերած առատ տեղումները սկսվել էին Արգենտինայում երեքշաբթի գիշերը և չեն դադարում արդեն 2 օր: Լա Պլատայում, որն ունի 800 հազար բնակչություն, մարդկանց մեծ մասը հոսանքազրկված է: Փողոցներում ջրի մակարդակը գերազանցում է 1.5 մետրը: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտակա ժամերի ընթացքում անձրևները շարունակելու են տեղալ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)