Չեչնիայում այրվել է Ժերար Դեպարդիեին նվիրած բնակարանի շենքը
Ռուսաստան
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում հրդեհ է բռնկվել «Գրոզնի սիթի» երկնաքերային համալիրի բնակելի շենքերից մեկում: Կրակը կլանել է բնակելի շենքի բոլոր 40 հարկերը. գրում է Lenta.ru-ն:
Հրդեհի արդյունքում այրվել է նաև այդ շենքում գտնվող բնակարանը, որը Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը նվիրել էր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին: Հրդեհի պատճառը, պարզվում է, կարճ միացումն է եղել:
Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Շենքի բնակիչները տարհանվել են:
Անդրադառնալով հրդեհին՝ չեչեն նախագահը նշել է, որ դա Ալլահի կամքն է եղել, և որի դեմ մարդիկ ոչինչ անել չեն կարող:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)