Թուրք նախկին արտգործնախարարը Բաքվում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման պայմանի մասին
Թուրքիա
Թուրքիայի նախկին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հայտարարել է՝ եթե Ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանականերս չկարգավորվի, ապա այն կարող է վերածվել ավելի լուրջ կոնֆլիկտի, ասել է նա «Հարավային Կովկասում և նրա սահմաներից դուրս աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման հարցում ՆԱՏՕ-ի ունեցած դերը» թեմայով խորհրդակցության ժամանակ, որն ընթացել է ապրիլի 4-ին Բաքվում. տեղեկացնում է 1News.az-ը:
Նախկին նախարարի խոսքերով՝ այդ խնդրում կարևոր դեր է խաղում ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, սակայն, վերջին տարիների ընթացքում որևէ դրական նվաճում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում չի արձանագրել: Նախկին արտգործնախարարը նշել է այն պայմանները, որոնց իրագործման դեպքում, ըստ նրա, հնարավոր կլիներ բացել հայ-թուրքական սահմանը: «Եթե Հայաստանն ազատեր Լեռնային Ղարաբաղին հարող «Ադրբեջանին պատկանող» օկուպացված 5 շրջանները, ապա հայ-թուրքական սահմանը հնարավոր կլիներ բացել: Ես նկատի չունեմ Լաչինն ու Քելբաջարը (Քարվաճառ), այլ մյուս 5 օկուպացված շրջանները»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)