Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Իմ ուշացած պատասխանը քեզ. Սոս Սարգսյանը` Ֆրունզիկ Մկրտչյանին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Սոս Սարգսյանի «Վարագույրից այն կողմ» (տե՛ս նաև «Մհեր Մկրտչյանը կոչված էր այս երկրի՝ Աստծու այս թատրոնի մեծ բնակիչներից մեկը լինել») գրքից մեկ փոքրիկ հատված:

Օրեր, օրեր … Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, ֆուտբոլի օրերը: Անհամբեր սպասում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք, ֆուտբոլի մեր գիտակներ Գալոյան Հովիկի, Մկրտչյան Աշոտի հետ: Տոմս դժվարությամբ էինք ճարում ու եթե չէինք ճարում, դու քո հեղինակությամբ մի դաստա դերասան հետդ ներս էիր տանում: Փակ դուռ չկար քո առաջ: Հայ ոստիկանները քեզ տեսնելիս, զմայլանքից հալվում էին ու` կանաչ ճանապարհ:

- Անցեք, անցեք, համեցեք, ընկեր Մկրտչյան …

Մոսկվայում, մեր վերջին խաղերի ամփոփման ժամանակ, հայտնի մի թատերագետ ասաց.

- Այս հայ դերասանը մեզ` ռուսներիս, ստիպեց հեշտ արտասանել իրար կողք շարված հինգ բաղաձայն տառերով իր ազգանունը` Մկրտչ…

Հա, լուրջ պաշտոնյայի կեցվածքով, վստահ, կարգադրում էիր.

Սրանք ինձ հետ են, բաց թողեք` մեկ, երկու, երեք, չորս … Դու էլ արի. գլուխը խուզած, անծանոթ ու անտոմս մի երեխա էլ վրադիր:

Արևածաղիկ չրթելով, լցվում էինք ստադիոն, եթե չունենային` տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունենայինք` տեղները զիջում էին, իրենք մնում կանգնած, ու այս ամենը նրա համար, որ իրենց կողքին լինես: Մենք էլ քո կողքին օգտվում էինք:

Հովիվյանը որ գոլ էր խփում, վեր էինք թռչում տեղներիցս, ցնծություն էր մեր սրտերում, բավականությունից թրջվում էին մեր աչքերը, գրկվում, համբուրվում էինք … Ախր, տաղանդավոր մարդու հաղթանակը շատ է գեղեցիկ …

Արարատի պարտությունները մեր դժբախտ օրերն էին, բայց պատահում էին ավելի դառը օրեր: Հին ստադիոնում այն ժամանակվա Արարա-Սպարտակը երեք զրո հաղթում էր Մոսկվայի Դինամոյին. Չալիկյանի, Քեհյանի ժամանակներն էին: Հետո, երկրորդ խաղակեսին, մերոնք չորս անհեթեթ գնդակ բաց թողին: Մոսկվան կարգադրել էր` պարտվել: Մեր խորհրդային սպորտի բարքերը …

Ցուցահանդեսներն էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկի, Մելքոնյան Աշոտի, Մուտոյի, Սիրավի, մեր Զուլումի, մեզ հետ բոյ քաշած մյուս տղերքի գործերը … Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե: Հետաքրքիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գոնե գիտե՞ն… Սարյանի անունը լսած կլինեն:

Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում … Այո, տաղանդավոր մարդու հաղթանակը և՛ գեղեցիկ է, և՛ ազգինն է …

Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով: Թվում էիր ու թվարկում` քանի նկարիչ եք տվել, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագործ: Վերջինից հատկապես նշում էիր Մերկուրավին` հայ չի, բայց մենք ենք աճեցրել … Նեղն էիր լծում ինձ, լոպազանում էիր:

- Դե, ասա, ասա, ձեր Լոռին ինչ է տվել, դե թվիր տեսնեմ` ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները …

Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել պատասխանը.

- Հա, շատ եք, լավն եք, բայց մենք` լոռեցիներս, էդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք, հազար տարին մեկ ազգի համար ծնում ենք մի … Թումանյան Հովհաննես … Բա, ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխանը քեզ:

Դա քիչ էր, ձեռ էիր առնում.

- Դե, մալականի դպրոց ավարտած, հայերեն էս երգը երգի …

Ու երգում էիր համով-հոտով: Նախանձում էի:

«Սիրտս գայլերին թող բաժին դառնա …» կամ` «Լուսնյակ գիշեր …»: Սրանցից ո՞րն էր, որ կատարեցիր «Եռանկյունի» ֆիլմում: Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էիր` արի սովորեցնեմ: Սովորում էի, բայց դե … Մինչև հիմա էլ նախանձում եմ հայոց դպրոց գնացածներիդ, հարազատ մոր կաթ կերածներիդ: Նախանձելը ոչինչ, մի ամբողջ կյանք տանջվեցի հայերենն իմ մեջ իր տեղը գցելու համար: Մինչև հիմա էլ ստորակետներից գլուխ չեմ հանում: Ամոթ:

Բայց Շիրակ, Կումայրի, Գյումրի, Ալեքպոլ … Լավ էր, որ Լենինականից պրծանք, բայց Կումայրի այսօր հեռու է ու սարքովի է թվում: Ինձ որ մնար, կթողնեի Ալեքպոլը, համ էլ քաղաքականություն. Ռուսիան ռուսանում է …

Ինչ օրեր ենք անցկացրել երազային այդ քաղաքում, քանի ֆիլմ ենք նկարահանել, ինչքան ենք քեզ հետ մեզ այնտեղ զգացել մեր հարազատ տանը … Հայության հոգին էր, քաղաք չէր … Տեսա՞ր ինչ եղավ: Կվերականգնվի՞, կվերածնվի՞ նրա համն ու հոտը … Երանի, երանի մեր զավանկենրը իմանան, վայելեն մեր տեսածը … Ու դու գործ ունես անելու քո քաղաքի համար: Ինչպեսն էլ դու գիտես …

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված