Մարտի 1, Վահե Ավետյան, Հրաչ Մուրադյան…Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն
Հայաստան
Այսօր՝ ապրիլի 4-ին, ժամը 19:30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ համակարգի արմատավորած հանցավոր ամենաթողությանը և անպատժելիությանը զոհ գնացած ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի դավադիր սպանության դեմ մեր ցասումն արտահայտելու և նրա հիշատակը խնկարկելու համար: Հնարավորության դեպքում խնդրվում է գալ մոմերով:
Մոմավառության ընթացքում կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ:
Հաջորդ օրը՝ ապրիլի 5-ին տեղի կունենա երթ դեպի Պռոշյան գյուղ՝ ազատամարտիկի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով: Երթի սկիզբը' ժամը 11:30-ին, Աշտարակի խճուղու վրա գտնվող ավտոսերվիսի խաչմերուկից:
Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանն ի շարս Ջավախքցի Պողոս Պողոսյանի, Մարտի 1-ին սպանվածների, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի և այլ արժանավոր հայորդիների՝ դարձավ համակարգի հերթական զոհը: Հրաչ Մուրադյանը Սիրիայից ներգաղթած ընտանիքի զավակ էր, Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից (եղել է Շուշիի առանձնակի գումարտակի հիմնադիրներից մեկը), չորս անչափահաս երեխաների հայր: Նա ազնիվ, անկաշառ, անարդարության և ապօրինության դեմ ընդվզող մարդ էր, ապրում էր իր գյուղի ու համայնքի հոգսերով, ուստի անհամատեղելի էր ժողովրդին կեղեքող և հանցավոր բարքերով առաջնորդվող համակարգի հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին