Արմենչիկը կիսվում է ընտանեկան նորություններով
Հասարակություն
Ամերիկաբնակ երգիչ Արմենչիկը երկրպագուների հետ հաճախ է կիսվում իր ստեղծագործական եւ ընտանեկան նորություններով: Նախորդ տարվա դեկտեմբերին նա BRAVO.am-ին պատմեց, որ որդու եւ հոր համար ծննդյան շքեղ տարեդարձ է կազմակերպել, մեկ այլ հարցազրույցում էլ նշեց, որ 2013-ին, ամենայն հավանականությամբ, համերգով կգա Հայաստան:
“Երեւանյան համերգիս կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ստեղծագործական մեծ խումբ է աշխատում… Մնում է հստակեցնել օրն ու ժամը”,- մեզ հետ զրույցում այսօր ասել է Արմենչիկը:
Նա տեղեկացրել է, որ 5 համերգով մեկնել էր Ֆրանսիա, որտեղից վերջերս է վերադարձել. “Ջերմ ընդունելությունից շատ գոհ եմ: Այժմ պատրաստվում եմ ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք համերգին, որը նվիրված է կանանց տոնին”:
Երգիչը շուտով նոր տեսահոլովակ էլ կներկայացնի. ““Եղեք բարի” վերնագրով երգ եմ ձայնագրել, որի տեսահոլովակն այժմ մոնտաժման փուլում է”:
Խոսելով ընտանիքի մասին՝ Արմենչիկը նշել է, որ փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել որդու հետ: Նա ասել է, որ հայր-որդի հարաբերությունները հիանալի են, շատ է սիրում փոքրիկի հետ երթեւեկել:
“Տղաս արագ է մեծանում, բավական կենսուրախ է: Շփվում է ծանոթ-անծանոթ մարդկանց հետ ու իրեն սիրել տալիս: Կարծում եմ՝ ապագայում միայն հպարտանալու առիթներ կունենամ”,-հավելել է նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը