Մաշա Մնջոյանը ելույթ չի ունենալու հյուրանոցում
Հասարակություն
Օրերս համացանցում բուռն քննարկվում էր «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանի՝ առաջիկայում ռեստորանում երգելու մասին լուրը: Երգչուհու հասցեին բուռն քննադատություններ հնչեցին հատկապես այն բանի համար, որ esyes.am-ի հետ զրույցում, պատասխանելով լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությանը, թե Արտոն ասել է, որ Մաշան ռեստորանում է վաղ թե ուշ երգելու, Հայաստանի ձայնն ասել էր. «Աստված վերևում է, և դեռ կտեսնենք՝ ով ռեստորանում կերգի, ով մեծ բեմերում»:
Համացանցում այս լուրը բուռն քննարկվում էր, իսկ երգչուհին դեռևս չէր պատասխանում այդ մասին հարցերին, քանի որ այդ մասին բարձրաձայնելու իրավունք ուներ «Հայաստանի ձայնի» ղեկավարությունը: Վերջիններն էլ այս օրերին մեզ պատասխանում էին, որ այդ մասին դեռևս հստակ պատասխան չունեն:
Այսօր նախագծի երաժտական մասի պատասխանատու Ալեքսանդր Մհերյանը esyes.am-ին հայտնեց իրենց կայացրած որոշման մասին, ըստ որի՝ Մերին չի երգելու Ծաղկաձորի հյուրանոցային համալիրներից մեկում: Համերգին ելույթ ունեալու է միայն Սոնան:
«Այս շրջանում մենք նախատեսում ենք «Հայաստանի ձայնի» ֆինալիստների և ևս մի քանի մասնակիցների հետ համերգային շրջագայությամբ հանդես գալ Հայաստանի մարզերում և Երևանում: Մասնակիցները հիմա զբաղված են այդ համերգների նախապատրաստական աշխատանքներով և այլ տեղեր ելույթ ունենալու ժամանակ չունեն: Որոշման հետ կապված ո՛չ Մաշայի, ո՛չ նրա մարզչի՝ Սոնայի, ո՛չ որևէ մեկի հետ տարաձայնություն չի եղել: Ամեն ինչ նորմալ է, ուղղակի հիմա ավելի շատ կենտրոնացել ենք մասնակիցների հետագա անելինքների վրա»,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ ուշադրությունը հիմնականում կենտրոնացած է լինելու հաղթողի վրա, սակայն համագործակցելու են նաև ֆինալիստների և գալա համերգներում հանդես եկած որոշ մասնակիցների հետ:
Թե խոսքը որ մասնակիցների մասին է, Ալեքսանդրն առայժմ չասաց՝ նշելով, որ դա դեռևս քննարկման փուլում է և իրենք էլ հստակ չգիտեն՝ ովքեր կլինեն այդ մասնակիցները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը