Երգչուհի Սերինե Պողոսյանը նշանվել է Ալիկ Սարգսյանի հետ
Հասարակություն
Esyes.am-ը երեկ ներկայացրել է «Շոու-բիզնեսի նորեկները» նյութը, որում անդրադարձել է նաև Սերինե Պողոսյանին, ով առավել հայտնի դարձավ Անդրեի հետ «Սառը քամի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակով: Մինչ այդ, սակայն, Սերինեն երկու տեսահոլովակ էլ էր նկարահանել: Հայտնի ժողովրդական երգիչ Թովմաս Պողոսյանի դուստրն առաջին անգամ, հանդես է եկել Աշուղ Լեյլիի «Հայրիկ ջան» տեսահոլովակով, այնուհետև «Ես եմ, դու ես» երգի հիման վրա նկարահանել է երկրորդը:
Դեռ այն ժամանակ, երգչուհին ասել էր, որ ընտրյալ ունի, թեև չէր բարձրաձայնել հարաբերությունների մանրամասների մասին: Երգչուհին և սիրելին օրերս նշանվել են:
Սերինեի ու ընտրյալի՝ Ալիկ Սարգսյանի նշանադրությունը տեղի է ունեցել օրեր առաջ: Թեև երգչուհին ընդունեց մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, սակայն նշեց, որ չի ցանկանում մանրաասներ հայտնել ոչ նշանադրութունից, ոչ էլ ընտրյալի հետ հարաբերություններից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը