Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել Երկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվել Կսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգ COP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելի Սարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրիին Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Մենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակում Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը 

Հողը մարդիկ են շենացնում. Արցախում նկատվում է բնակչության աճ

Արցախ

 Պետությունը կայանում է իր բնակիչներով, հողը մարդիկ են շենացնում... վերջին շրջանում Արցախում նկատվում է բնակչության աճ, ինչին նպաստում են վերաբնակեցմանն ուղղված բազում ծրագրերը: Այս մասին զրուցեցինք ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ:

-Վերաբնակիչ դառնալու համար ո՞ր հանգամանքներն եք դիտում որպես առաջնային:

-Ցանկալի է երիտասարդ ընտանիք, երեխաների առկայություն, աշխատասիրություն, որը պատրաստ է ազատագրված տարածքներում ապրել, շենացնել հողը, արարել:

-Ի՞նչ պայմաններ եք առաջարկում:

-Հատկացնում ենք բնակվելու համար քիչ թե շատ համապատասխան տուն, հետագայում շինանյութեր տալու պայմանով, որպեսզի վերաբնակիչն իր ձեռքով վերանորոգի իր տունը: Իր համար տուն սարքող վերաբնակիչը դառնում է լիարժեք բնակիչ, քանի որ սեփական ուժերով տունը վերանորոգելու պայմանը հատուկ է ստեղծվում. դա մտածված մարտավարություն է, որպեսզի մարդը կապվի իր հողի ու իր նոր ապաստարանի հետ, որի կառուցման մեջ իր ներդրումն է ունեցել: Հատկացնում ենք նաև միանվագ օգնության գումար՝ ընտանիքի սկզբնական նյութական ծախսերը հոգալու նպատակով, բացի այդ՝ բյուջետային վարկ՝ 10 տարի ժամկետով: Նախկինում նշված գումարը թույլ էր տալիս 1-2 խոշոր եղջերավոր անասուն ձեռք բերել, սակայն այժմ անասունի գները թանկացել են, ուստի պետությունը պատրաստ է վերանայել գումարի չափը: Իրականացնում ենք նաև գույքի տեղափոխումը: Այս ամենը պետական ծրագրով է: Բացի այդ, մեր կողքին է միշտ «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամը, որը նոր վերաբնակչին աջակցելու մեր ցանկացած դիմումին իսկույն արձագանքում է: Մինչև պետական արտոնություններ ստանալը, հիմնադրամն ընտանիքին սկզբնական շրջանում հատկացնում է նյութական օգնություն:

-Վերաբնակչին ընդունելու վերջնական որոշման իրավասությունը պատկանում է Ձե՞զ:

-Այո՛, վերջնականը մեր որոշումն է: Վերաբնակիչը լսել է արտոնությունների մասին. վատ կյանքից լավ կյանք գնալու միտում ունի, սակայն նա չի պատկերացնում, որ այստեղ պետք է աշխատել, ստեղծել, եթե ես հասկանամ, որ գալով այստեղ՝ նա ավելի վատ նյութական վիճակում կհայտնվի, չենք ընդունի, քանի որ թվերի ետևից չենք ընկնում. պատասխանատվություն ենք կրում ամեն մի ընտանիքի համար: Հողն այստեղ բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման համար, ուստի հաշվի ենք առնում ընտանիքի աշխատունակությունն ու աշխատասիրությունը:

-Աշխատանքի խնդիրը ինչպե՞ս է լուծվում:

-Աշխատանքի խնդրի լուծումը հիմնականում մեր ուսերին է: Ունենք աշխատանքի և զբաղվածության բաժին, բացի այդ ես ունեմ մասնագետների ցանկ, որոնք պահանջարկ ունեն: Պետք է հաշվի առնենք, որ սա հիմնականում գյուղատնտեսության ու անասնապահության տեղանք է:

-Պահանջարկ ունեցող մասնագիտությունները ներկա դրությամբ որո՞նք են:

-Ուսուցչի և բուժանձնակազմի:

-Մոտ 2 ամիս առաջ համացանցում տարածում գտավ մի տեսանյութ, որը պատմում էր սիրիահայերի՝ Քաշաթաղում վերաբնակեցվելու նպատակների մասին: Դա համապատասխանու՞մ է իրականությանը:

-Սիրիայից 6 ընտանիք, մինչև ներքին հուզումները, տեղափոխվել է Կովսական քաղաք: Դրանից հետո սպասում էինք, որ մեծ հոսք կլինի, քանզի իրավիճակը Սիրիայում սրվել էր: Կան խոսակցություններ, սակայն դեռևս կոնկրետ ընտանիքներ չեն դիմել վերաբնակեցման հարցով:

-Պարո՛ն Մաթևոսյան, իսկ Դուք ե՞րբ եք տեղափոխվել Արցախ:

-Ես տեղափոխվել եմ Արցախ 1995 թվականին. 1988-ից շարժման մեջ եմ եղել, ակտիվորեն մասնակցել եմ: Երբ Աևցախում սկսվել էր վերաբնակեցումը, զգացի, որ անձամբ պետք է մասնակցեմ, ներքին զգացում էր: Այստեղ եմ հանդիպել ապագա կնոջս՝ Հասմիկին, 1997-ին ամուսնացել ենք, ընտանիք ենք կազմել, այժմ էլ ունեմ 3 երեխա, որոնք այստեղ են ծնվել և քաշաթաղցի են: Փորձեցի մանրամասները ճշտել նաև ԼՂՀ-ում Ժնևի «Արմենիա» հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Մովսես Հովսեփյանից:

-Պարոն Հովսեփյան, բավարա՞ր եք համարում վերջին շրջանում Քաշաթաղում վերաբնակեցման զանազան ծրագրերի իրականացման գործընթացը:

-Եթե համեմատականներ անցկացնենք 2003-2007 թթ և 2007-2012 թթ. –ի միջև, ապա անկումից հետո ազգաբնակչության թվի նշանակալից աճ կա, որն ինքնին խոսուն և անհերքելի փաստ է: Սա հաստատում է նաև վերաբնակեցման ծրագրերի կողմից կիրառվող ճիշտ մեթոդները: Վերջապես մարդկանց հոգեբանության մեջ վերջին շրջանում նկատվում է հաստատուն կամք, ցանկություն, ձևավորված մտածելակերպ, որ ազատագրված տարածքները մայր հողի մի մասնիկն են. դա էլ իր հերթին ի չիք է դարձնում Ադրբեջանի նկրտումները՝ կապված Արցախի բռնագրավման սին հույսերի հետ: Հավելեմ, որ այն ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը՝ իբր տարածքներ են վերադարձվելու Ադրբեջանին կամ տարածքների փոխզիջումների ծրագրեր են մշակվում, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին կարող եք անձամբ հարցնել ցանկացած վերաբնակչի: Ոչ մի քաշաթաղցի չի պատրաստվում լքել այս շրջանը. քաշաթաղցիների նշանաբաններից է՝ սա իմ հողն է, սա իմ տունն է, չեմ զիջի ոչ մեկին..:

Անահիտ Ռուբենյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված