Հեռուստատեսությունը՝ փոխատեղումների շեմին
Հայկական Մամուլ
Հանրային հեռուստառադիոխորհրդի նոր նախագահի` Ռուբեն Ջաղինյանի նշանակումից հետո Հ1-ում փոփոխությունների ակնկալիք կա: Նախեւառաջ սպասվում է, որ պաշտոնից հեռանալու է Հ1-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը, որը Հանրայինի պատմության մեջ կմնա իր կատարած վերանորոգմամբ: Նրա օրոք ամբողջությամբ թարմացվեց շենքի ինտերիերը, մեկ-երկու տարում մաքրվեցին ահռելի շենքի տասնամյակներով վրձին չտեսած մրոտ պատերն ու կատվաշատ միջանցքները: Կոմպետենտ շրջանակներում քննարկվում է Բունիաթյանի ՀՌԱՀ անդամ նշանակվելու հնարավորությունը: Գագիկ Բունիաթյանն ասաց, որ իր մոտալուտ նշանակման մասին կարդացել է թերթում, եւ որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ»-ի ապրիլի 5-ի համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը