Ի՞նչ բիզնես ունի Արամ Ասատրյանի որդին
Հասարակություն
Արամ Ասատրյանի երգերը սիրում են շատ-շատերը: Նրա որդիներն այսօր արդեն Արամ Ասատրյանի գործի շարունակողն են: Նրանց ևս հայ հասարակության մեծ մասը սիրում ու հարգում է: Արտաշ Ասատրյանն այսօր բնակվում է Հայաստանում, իսկ Տիգրան Ասատրյանը՝ ԱՄՆ-ում: Slaq.am-ը զրուցել է Տիգրան Ասատրյանի հետ, խոսել սպասվող պլանների, ընտանեկան երջանկության մասին:
- Ինչո՞վ եք զբաղվում վերջին շրջանում, ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր լսարանին:
- Օրերս իմ երկրպագուների դատին հանձնեցի իմ նոր տեսահոլովակները, որոնք շուտով կլինեն նաև հայաստանյան հեռուստաեթերներում: Տեսահոլովակները նկարահանվել են «Հայկական հարսանիք» և «Ես քեզ սիրում եմ» երգերի հիման վրա, իսկ այսօր արդեն զբաղցած եմ իմ նոր ձայնասկավառակի և տեսահոլովակի ստեղծման աշխատանքներով, ինչպես նաև այս տարի կայանալիք մեծ համերգի նախատատրաստական աշխատանքներով:
- Ռաբիս երգերն այսօր հասարակության մեջ ընդունվում են ոչ լիարժեք ու ոչ միանշանակ։ Երբևէ մտածե՞լ եք այլ ժանրի երգեր կատարելու մասին։
- Բոլոր ժամանակաշրջաններում եղել են երաժշտական տարբեր ոճեր, իսկ իմ երկրպագունների հսկայական բանակը առայժմ թույլ չի տալիս մտածելու ոճային փոփոխության մասին:
- Եթե Ձեզ առաջարկեն մասնակցել միջազգային որևէ մրցույթի կհամաձայնե՞ք, թե Դուք ունեք Ձեր լսարանը և մեծ բեմերի ցանկություն չունեք։
- Իհարկե սիրով կընդունեմ ցանկացած առաջարկ, եթե իհարկե այն դեմ չի իմ սկզբունքներին և կնպաստի իմ երգարվեստի հաջողությանը: Կարծում եմ ցանկացած երգչի համար մեծ պատիվ է հանդես գալ մեծ բեմերում:
- Եթե գաղտնիք չէ, Ձեր մեկ երգի արժեքը որքա՞ն է։
- Ինչպես մի ծաղկով գարուն չի գալիս, այնպես էլ մի երգով ես հանդես չեմ գալիս:
- Արդյո՞ք հրավերի դեպքում երգում եք խնջույքներին: Ո՞ր դեպքում եք համաձայնվում և ո՞ր դեպքերում մերժում հրավերը:
- Իհարկե մասնակցում եմ բոլոր հրավերներին միայն մերժում եմ այն դեպում, երբ ֆիզիկապես ի վիճակի չեմ լինում մասնակցել:
- Ցանկություն ունե՞ք մշտական բնակություն հաստատել Հայաստանում։
- Յուրաքանչյուր հայիս համար ամենամեծ ցանկությունն է ապրել իր հայրենիքում:
- Այսօր Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչների մեծ մասը նաև բիզնես է ղեկավարում, Դուք ունե՞ք բիզնես, և եթե ոչ, ապա ցանկություն չունե՞ք բիզնես ղեկավարելու։
- Իհարկե, ասեմ, որ արդեն 15 տարի է, ինչ ունենք մեր ընտանեկան բիզնեսը, որը նույնպես առընչություն ունի երգարվեստի հետ: Խոսքս Star Record Studio-ի մասին է, որն իրենից ներկայացնում է CD և DVD բազմացման կենտրոն, որը մինչ օրս էլ գործում է և տարածում է հայկական երգն ու երաժշտությունը օտար ափերում:
- Ձեր հայրը սիրված ու հարգված երգիչ էր ողջ հայության կողմից, ինչպիսի՞ ազդեցություն է նա թողել Ձեր երգարվեստի վրա:
- Բնականաբար ես ոգեշնչված եմ հայրիկիս անզուգական երգարվեստով և նրա մարդկային բարձր հատկանիշներով:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին, որտե՞ղ եք ծանոթացել Ձեր կնոջ հետ։
- Ես և կինս՝ Նունեն եղել ենք համադասրանցիներ, միասին 10 տարի սովորել ենք միևնույն դասարանում: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ սիրելի կին ու երեք հրաշք երեխաներ Նվարդը, Արամը և Արմանը, ի դեպ ասեմ ավագ որդիս ով կրում է իր պապիկի անուն ազգանունը Արամ Ասատրյան նույնպես ունի հրաշալի ձայնային տվյալներ ու երգում է, սակայն այս պահին նրա մոտ տարիքային անցման փուլ է և մի որոշ ժամանակ չի կարելի նրան երգել, բայց նա երգելու է ու նույնպես շարունակելու է իր պապիկի կիսատ թողած գործը:
- Ընտանեկան երջանկության Ձեր բանաձևը։
- Փոխադարձ սերը, հարգանքն ու հավատարմությունը:
– Ի՞նչ կմաղթեք հայ ազգին ու մասնավորապես Ձեր լսարանին։
- Հայ ազգին մաղթում եմ իմաստություն, հարստություն, ապահովություն և միասնականություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը