Երթ դեպի նախագահական
Հայկական Մամուլ
Երեկ «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանի աղբյուրներից «ՀԺ»-ն տեղեկացավ, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր: Այն ոչ ընդունվել
էր ի գիտություն, և ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից: Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու: Ապրիլի 9-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք, որի ժամանակ տեղի է ունենալու 2013 թ. նախագահական ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը