«Անհաջողակ» նախագահը
Այլ
Երբ նա 7 տարեկան էր, նրա ընտանիքին վռնդեցին տանից հարկերը չվճարելու պատճառով, և նա ստիպված էր աշխատել, որպեսզի կերակրի իրեն և իր հարազատներին:
Երբ նա 9 տարեկան էր, մահացավ նրա մայրը:
22 տարեկանում նա որոշեց իրավաբանություն սովորել, բայց չկարողացավ գիտելիքները չհերիքելու պատճառով:
23 տարեկան էր, երբ մի խանութում բաժնետեր դառնալու համար մեծ պարտքերի տակ ընկավ: 3 տարի անց մահացավ նրա գործընկերը՝ վերջինիս թողնելով հսկայական պարտքեր, որոնք նա ստիպված եղավ վճարել երկար տարիներ:
28 տարեկանում նա ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն, որի հետ 4 տարի հանդիպում էր, բայց մերժվեց:
37 տարեկանում երրորդ փորձից հետո վերջապես նա մտավ կոնգրես, բայց երկու տարի անց չվերընտրվեց:
Երբ նա 41 տարեկան էր, մահացավ նրա 4-ամյա որդին:
Երբ 45 տարեկան էր, նորից փորձեց սենատ մտնել, բայց չկարողացավ:
Այս ամենը կարդալուց հետո դուք կարծում եք, որ նա քրոնիկ անհաջողա՞կ է:
Բնավ ո՛չ:
Երբ նա դարձավ 51, ընտրվեց որպես ԱՄՆ-ի նախագահ: Նրա անունը Աբրահամ Լինքոլն էր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան