Վթարի ենթարկված նախկին պատգամավորի վիճակը ծայրահեղ ծանր է
Հասարակություն
Երեկ՝ կեսգիշերին, Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ/կ։
Ավելի ուշ Զոհրաբյանի վարորդը հիվանդանոցում գիտակցության է եկել:
Քիչ առաջ Լուրեր.com-ը զրուցեց Արմենիա բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի աշխատակցի հետ, ով նշեց, որ Զոհրաբ Զոհրաբյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
Վերջինս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հարցին՝ նրա կյանքին վտանգ սպառնում է, թե՝ ոչ, ասացին, որ ոչինչ ասել չեն կարող:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը մոտ մեկ ամիս առաջ անդամագրվել է ԲՀԿ-ին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը