Ինդոնեզիայում մուսուլմանների և բուդդիստների միջև ծեծկռտուքից 8 մարդ է զոհվել
Աշխարհ
Ինդոնեզիայում բուդդիստների և Մյանմայի մուսուլման փախստականների միջև ծեծկռտուքի պատճառով մահացել է 8 մարդ, ևս 15-ը վիրավորվել է. գրում է AFP-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 5-ին Սումատա կղզում մուսուլման փախստականների համար հատկացված Բելավան նավահանգստային քաղաքի փախստակների կենտրոնում:
Կռիվը սկսվել է տեղական ժամանակով գիշերը 2-ի սահմաններում: Ինչպես գրում է Associated Press-ը, մուսուլման և բուդդիստ ձկնորսների միջև տարաձայնությունները ծագել էին երկրում կրոնական բռնությունների շուրջ սկսված խոսակցություններից:
Նախնական տվյալների համաձայն՝ զոհերին ծեծել էին փայտե առարկաներով և դանակներով: Բոլոր զոհվածները բուդդիստներ են, իսկ վիրավորները՝ մուսուլմաններ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)