Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մարտավարությունը վտանգավոր է մեր երկրի համար. ՀՀԿ-ական պատգամավոր
ԱՐԽԻՎ
«Ես մտավախություն չունեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերից: Մենք փորձեցինք լուրջ ընդունել նրա գործողությունները, բայց սխալվեցինք»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Վերջինիս խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի մարտավարությունը վտանգավոր է մեր երկրի զարգացման համար, բայց հետընտրական զարգացումները չեն կարող վատ ազդեցություն ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա:
«Ընդդիմություն լինելը կարևոր գործառույթ է պետության համար և նրանց էլ պետք է հարգանքով վերաբերվել»,-կարծում է պատգամավորը և նկատում, որ ոչինչ չասող միտինգային քաղաքականությունը, ոչ Սահմանադրական քայլերի իրականացումը հարիր չեն մեր քաղաքական համակարգին:
Վերջինս նաև անդրադարձավ Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը և ասաց, որ տեղի է ունեցել ծայրահեղ անընդունելի դեպք, նաև կարծում է, որ գործընթացը քաղաքականացնելն անընդունելի է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)