Զոհրաբ Զոհրաբյանը գիտակցության է եկել
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանն ասաց, որ վերջինս գիտակցության է եկել:
Հարությունյանի խոսքերով՝ Զոհրաբյանի առողջական վիճակը համեմատաբար ավելի լավ է. «Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին տեղեկացնում ենք, որ Զ. Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկերերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն»:
Հիշեցնենք, որ երեկ՝ կեսգիշերին, Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) անհայտ մեքենան հարվածել էր ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել էր իր վարորդի հետ. նրանց անգիտակից վիճակում տեղափոխել էին Արմենիա բ/կ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը